slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ընթանում են քննիչների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ընթանում են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները, որին ներգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները: 
Դասընթացների ուսումնական ծրագրերն ընդգրկում են փորձաքննությունների առնվազն...
news
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի գործընկերների կողմից կազմակերպված...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Մոլդովայի դատական փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության դերը քրեագիտական և դատավարական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար...
news

Փորձաքննությունների ազգային բյուրոն ամրապնդում է Ուկրաինայի գործընկերների հետ համագործակցությունը}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս. Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տյուլենևը կնքել են հաստատությունների միջև համագործակցության և փոխգործակցության ընդգրկուն հուշագիր: 
Նպատակ ունենալով զարգացնել դատափորձագիտական և գիտատեղեկատվական ոլորտներում...
news
ԱՄՆ գործընկերը խոսել է Բյուրոյի հետ համագործակցության, Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաների հնարավորությունների,...
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեագիտական հետախուզության ուսուցումների աջակցման ծրագրի ներկայացուցիչ Մարկ Մոգլը հարցազրույց է տվել հայաստանյան առաջատար NEWS.am լրատվական գործակալությանը:
ԱՄՆ գործընկերը խոսել է Բյուրոյի հետ համագործակցության, Կազմակերպության փորձագիտական...
news
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ Քննչական կոմիտեի...
Հարգելի՛ պարոն Քյարամյան, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քննչական կոմիտեն անցած տասնամյակի ընթացքում ձևավորել է մասնագիտական բարձր գիտելիքներով օժտված փորձառու անձնակազմ՝ առանձնահատուկ դերակատարում ստանձնելով մինչդատական քրեական վարույթի...
news
Բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակից օտարերկրյա պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ...
news
Միջազգային գիտաժողովի երրորդ օրը կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարներ են տեղի ունեցել Փորձաքննությունների...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի երրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարների ձևաչափով: 
Կլոր...
news

Միջազգային գիտաժողովի երկրորդ օրը աշխատանքները շարունակվել են հինգ սեկցիաներով}

Սեպտեմբերի 26-ին Երևանում շարունակվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովի աշխատանքները «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի կոնֆերանս դահլիճներում և «Փորձաքննությունների ազգային...
news
Փորձաքննությունների ազգային բյուրոն հիմնադրման 20-ամյակի առթիվ շուրջ երկու տասնյակ շնորհավորական ուղերձներ...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հիմնադրման 20-ամյակի առթիվ շուրջ երկու տասնյակ շնորհավորական ուղերձներ է ստացել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների իրավապահ և դատափորձագիտական հեղինակավոր կառույցների ղեկավարների, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ծառայողների, գիտնականների և այլ գործընկերների կողմից:
Մասնավորապես Կազմակերպության ստեղծման 20 ամյակի առթիվ շնորհավորական...
news
Ողջույնի խոսքեր, ելույթներ և գիտական արժեքավոր զեկույցներ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման...
Սեպտեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի պլենար նիստին ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտասահմանյան երկրների իրավապահ և դատափորձագիտական հեղինակավոր...
news
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամաններով աշխատանքային պարտականությունները...
• Տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանը
• Տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը
• Տնօրենի՝ ֆինանսական և տնտեսական հարցերի գծով տեղակալ Խաչատուր Աբաջյանը
• Նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը
• Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը
• Էկոլոգիական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Սանթրոսյանը
• Տնտեսագիտական...
news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենն ու փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների}

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրենը և կառույցի առաջատար փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների։ 
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային...
news

Կնքվել են համագործակցության մասին պայմանագրեր արտասահմանյան առաջատար փորձագիտական կառույցների հետ}

2024թ. սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում միջազգային համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվեցին մասնակից պետությունների առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների...
news

Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է․ 70․000 դատական փորձաքննություն՝ վերջին 5 տարում․ ՏԵՍԱՆՅՈւԹ}

news
Փորձաքննությունները որոշիչ են եղել միջազգային ատյաններում Ադրբեջանի կեղծիքներին հակազդելու հարցում․ Փորձաքննությունների...
ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների աշխատանքը անկյունաքարային է ոչ միայն ներպետական դատական ու քննչական մարմինների, այլև միջազգային ատյանների համար։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանն ասում է՝ բազմիցս, երբ Ադրբեջանը միջազգային ատյաններում, օրինակ ՄԻԵԴ-ում, խեղաթյուրել է փաստերն ու ներկայացրել, օրինակ՝ ռազմական հանցագործությունների քննման կեղծ եզրակացություններ,...