Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2018

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Համացանցում 2018 թվականի դեկտեմբերի 25-ին և 26-ին հայտնված տեղեկատվության՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2016թ. ապրիլին գաղտնալսող սարքերի ձեռքբերման և դրանք 2016թ. հունիս ամսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերման կապակցությամբ, հարկ է նշել, որ 2016թ-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների...

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են «Քիմիական ծագման սուր թունավորումների...
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության, Մոսկվայի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի և դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի կողմից 2018 թվականի նոյեմբերի 07-ին կազմակերպվել և անցկացվել է ՌԴ դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի ուսումնական միջոցառումների ծրագրում ընդգրկված գիտագործնական համաժողով ուղիղ հեռարձակմամբ՝ «Քիմիական ծագման սուր թունավորումների մշտադիտարկում»...

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բնագավառի փորձագետները...
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Շխիկյանը, ոլորտի առաջատար փորձագետներ՝ Սարգիս Գրիգորյանը, Արթուր Հարությունյանը և Աշոտ Ադամյանը մասնակցել են կիբերհանցագործությունների գծով քննչական ցանցի տարածաշրջանային որակավորման դասընթացներին:
Դասընթացը...
Դասընթացը...

Փորձաքննությունների ազգային բյուրոն հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և...
2018 թվականի օգոստոսի 17-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (ՓԱԲ) տնօրեն Ա. Հովսեփյանի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան` երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավայի ուղեկցությամբ։
Այցի գլխավոր նպատակն էր դեսպան պարոն Ջուն Յամադային ծանոթացնել ՓԱԲ-ի գործունեության ուղղություններին...
Այցի գլխավոր նպատակն էր դեսպան պարոն Ջուն Յամադային ծանոթացնել ՓԱԲ-ի գործունեության ուղղություններին...
ՓԱԲ-ի պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի ԱՆ պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների...
Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Կլյուևի հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 09-ից 12-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը երկօրյա այցով մեկնել են Ուկրաինա, քաղաք Խարկով՝ մասնակցելու «Դատական փորձագիտության և քրեագիտության...

Բաց դաս «դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեա-իրավական ոլորտում փորձաքննության...
2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների և դասախոսների առաջարկով շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ «Դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեա-իրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերը և առկա խնդիրները» թեմայով, որի համար հրավիրվել էին ՀՊՏՀ շրջանավարտներ, ինչպես նաև դասախոսական...

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման...
2018 թվականի սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի դասախոսների համար կազմակերպված «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի...

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (ԹՊԻՀ-INL) նորանշանակ...
2018 թվականի հոկտեմբերի 9-ին ճանաչողական այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ԹՊԻՀ (INL) ծրագրի նորանշանակ ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանը՝ ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանի ուղեկցությամբ։
Այցի նպատակն էր ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Մ.Շուլմանին ծանոթացնել կազմակերպության...
Այցի նպատակն էր ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Մ.Շուլմանին ծանոթացնել կազմակերպության...

ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոն համալրվել է սարքավորումների հերթական խմբաքանակով
2018 թվականի օգոստոսի 9-ին և 21-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք սարքավորումների ցանկը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է սարքավորումների նոր խմբաքանակով՝ գերարագ «SSD» տեսակի հիշողության կրիչներով և «SATA» տեսակի կոշտ սկավառակներով: Նվիրաբերած հիշողության կրիչների և կոշտ սկավառակների համատեղ...
ԱՄՆ դեսպանության կողմից «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվել է եռօրյա սեմինար ՀՀ...
2018 թվականի մայիսի 18-ից 22-ը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել սեմինար՝ «Փորձաքննական ապացույցները քրեական դատավարությունում» խորագրով:
Սեմինարին մասնակցում էին կազմակերպության պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների...
Սեմինարին մասնակցում էին կազմակերպության պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների...

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է համագործակցության կապերի շրջանակը դատահոգեբանական...
2018 թվականի սեպտեմբերի 20-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանը մասնակցել են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի ստեղծման 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին՝ «Դատահոգեբանական փորձաքննության և հոգեբանի մասնակցությամբ համալիր փորձաքննության զարգացման արդի...

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Ինքնասպանության և ինքնասպանության...
Զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելման միջոցառումների շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 9-ին և 10-ին Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպված «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման...

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետի համահեղինակությամբ...
2018 թվականի հունիսի 18-ին և 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանը մասնակցել է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման երկօրյա դասընթացին, որին մասնակցել են հոգեբաններ ինչպես Երևանից, այնպես էլ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերից։...

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիային ՀՀ տնտեսական...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիան, հանդիսանալով միակ հավատարմագրված ձգաբանական փորձարկման լաբորատորիան Հայաստանի Հանրապետությունում, համապատասխանելով ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին և գործելով ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան, 2018 թվականին համապատասխանության գնահատման մարմին նշանակվելու նպատակով հայտ էր ներկայացրել...

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիային 30.08.2018թ.-ին...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան, հետագա հավատարմագրում ստանալու նպատակով 2017 թվականին դիմելով «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ, ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 06-ի թիվ 1201-Ն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգի համաձայն՝ բարեհաջող անցել է հավատարմագրման ընթացակարգը, որի արդյունքում...