slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2022

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ խորհրդակցություն

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր Բյուրոյի ողջ անձնակազմը:

Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ունեցած բազմաթիվ կարևոր ձեռբերումները, աշխատանքային գործընթացներում վստահություն ներշնչող հուսադրող արդյունքներն ու հետագա անելիքները:

Առավել ամրապնդելով և արժևորելով փորձագիտական հետազոտությունների իրականացման միջոցով արժեքավոր ապացույցների ձեռքբերմամբ իրավական գործընթացներին օժանդակության կարևորությունը հատկապես մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքերում, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքերի առթիվ նշանակված փորձաքննությունների կատարման ընթացքում առաջնագծի տարբեր հատվածներում փորձագիտական հետազոտություններ իրականացնելիս ցուցաբերած խիզախության, նվիրումի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար Բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք փորձագետների:

2022թ.-ի ընթացքում Կազմակերպության գործունեության իրականացման գործում ներդրված նշանակալի ջանքերի, ցուցաբերած ջանասիրության և նախանշված առաջադեմ արդյունքերի ապահովման համար շնորհակալագրեր հանձնվեցին նաև Բյուրոյի տնօրենի փորձաքննությունների և ֆինանսատնտեսական գծով տեղակալներին, ինչպես նաև այլ աշխատակիցների:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության մասնակցությունը Բելառուսի Հանրապետությունում կազմակերպված գիտական միջոցառումներին

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի հրավերով սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը ՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ մասնակցել է Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի կողմից կազմակերպված գիտական միջոցառումներին, որի շրջանակներում քննարկվել են կազմակերպությունների երիտասարդ գիտնականների գիտագործնական համագործակցության հեռանկարները, դիտարկվել են դատափորձագիտության ոլորտում գիտամեթոդական բազայի թարմացման հնարավորությունները,  ինչպես նաև որպես ժյուրիի պատվավոր անդամներ՝ Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը մասնակցել են «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2022» դատափորձագիտության բնագավառում երիտասարդ հետազոտողների մրցույթի աշխատանքներին, որը կազմակերպվել էր գիտագործնական Կենտրոնի կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Բելառուսի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի քրեաբանության ամբիոնի ղեկավար, ի.գ.դ., պրոֆեսոր Վյաչեսլավ Շաբանովը, Բելառուսի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ ի.գ.դ. դոցենտ Ա.Գուչոկը, Բելառուսի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան՝ Անդրեյ Շդիլովսկին, Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, «Անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտ»-ի ռեկտոր՝ Պյոտր Վրուբլյովսկին և այլոք:

Միջոցառման նպատակն էր ներգրավել երիտասարդ գիտնականներին՝  քրեաբանության և դատափորձագիտության ոլորտների արդի հարցերի շուրջ գիտական ​​հետազոտություններ իրականացնելու գործընթացներին,  խթանել վերջիններիս ստեղծագործական գործունեությունը, բացահայտել առավել ստեղծագործ երիտասարդներին և ստացված գիտական ​​արդյունքների գործնական օգտագործման արդյունավետ ուղիները, դիտարկել միջազգային փոխգործակցության հնարավորությունները և ապահովել ինտելեկտուալ ներուժի պահպանման և զարգացման շարունակականությունը:

Միջոցառման շրջանակներում ընտրվել են լավագույն չորս աշխատանքներ՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը, գիտական և գիտագործնական բաղադրիչները և այլ կարևոր ասպեկտներ:

Բելառուսի Հանրապետություն այցի շրջանակներում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն առանձին հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության ամբիոնի վարիչ Վ.Շաբանովի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա.Գուչոկի հետ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է միջազգային գիտագործնական կապերի ամրապնդումն ու հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացմանը։

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության հանդիպումը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեում

Բելառուսի Հանրապետություն գործուղման շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, իր հրավերի համաձայն ընդունել է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովը:

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի կենտրոնական մարմնի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Ավսիյուկը, գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը և Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատափորձագիտական ոլորտի գործունեության արդյունավետ իրականացման ապահովման, համագործակցային կապերի խորացման, գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մասնագիտական ներուժի կատարելագործման և դատափորձագիտական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք կարևոր հիմնահարցեր:

Կոմիտեի նախագահ Ա.Վոլկովը և Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իրենց խոսքում ընդգծել են Կոմիտեի և Բյուրոյի միջև 2019թ.-ից ձևավորված և ընթացիկ տարում նոր թափ ստացած ակտիվ փոխգործակցության շարունակական ծավալման և արդեն իսկ ունեցած ձեռքբերումների հենքի վրա նոր ու նշանակալի արդյունքների գրանցման կարևորությունը՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի ներդաշնակ զարգացման ապահովմանը, ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան մեթոդների կիրառմամբ հետազոտությունների հավաստի արդյունքների ստացման միջոցով դատաիրավական համակարգի գործունեության բարձր արդյունավետության ապահովմանը, ըստ այդմ նպաստելով օրենքի գերակայությանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրներում:

Հանդիպման շրջանակներում Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովի հրամանով Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը պարգևատրվել են «Համագործակցության համար» կրծքանշանով։

Արգամ Հովսեփյանն իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Վոլկովին ջերմ ընդունելության և ծավալած ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև պարգևատրման համար՝ իր հերթին պատրաստակամություն հայտնելով ներդնելու առավելագույն ջանքերը դատափորձագիտական բնագավառում հայ-բելառուսական համագործակցային կապերի ամրապնդման և խորացման ուղղությամբ:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավարի հրավերով սույն թվականի նոյեմբերի 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը մասնակցեցին «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթիկ Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ՔԿ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված

և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը,

ներկայացուցիչներ՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններից:

Միջոցառման ընթացքում ոլորտում առկա խնդիրների, կատարված աշխատանքների, հետագա անելիքների, խոչընդոտների հաղթահարման արդյունավետ ուղիների և այլ կարևոր հիմնախնդիրների մասին ելույթներով հանդես եկան գերատեսչությունների և տարբեր մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանն իր խոսքում ընդգծել է նմանատիպ զգայուն թեմայով միջոցառման անցկացման կարևորությունը, որը նպատակ ունի վերհանել սեռական բռնության դեպքերի կանխարգելման ապահովմանն ուղղված օրենդրական բարեփոխումների, կրթական, սոցիալ-տնտեսական և այլ ընդգրկուն միջոցառումների իրականացմամբ առկա խնդիրների համակողմանի լուծումների տրման, նման երևույթների նկատմամբ հասարակության շրջանակներում անհանդուրժողականության ձևավորման և տարվող պայքարի գործում բոլոր պատկան մարմինների ներգրավվածությամբ թիրախային աշխատանքների արդյունավետ իրականացման համար, այդ գործում հայտնելով պատրաստակամություն ապահովելու նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներգրավվածությունը:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցը մասնակցել է ENFSI-ի «Եվրոպայում դատափորձագիտական լաբորատոիաների հավատարմագրում» ISFP-2018-AG-IBA-ENFSI AFORE ծրագրին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի որակի ապահովման բաժնի պետ Էլմիրա Նալբանդյանը 2022 թվականի հոկտեմբերի 18-ից 21-ը ներառյալ գործուղվել է Լեհաստանի Վարշավա քաղաք՝ մասնակցելու ENFSI-ի «Եվրոպայում դատափորձագիտական լաբորատոիաների հավատարմագրում» ISFP-2018-AG-IBA-ENFSI AFORE ծրագրի շրջանակներում կազմակերպվող Որակի կառավարման համակարգը որպես օժանդակող ընկեր դեպքի վայրի հետազոտության համար թեմայով վերապատրաստման դասընթացին:

Գործուղման նպատակն էր տրամադրել գիտելիքներ ԻՍՕ 17020, ԻՍՕ 17025, ԻՍՕ 21043 ստանդարտների պահանջների վերաբերյալ, ուղղորդել՝ տվյալ ստանդարտների կիրառելիությամբ որակի կառավարման համակարգ ներդնելու և պահպանելու հարցում, փոխանցել լավագույն փորձը, ինչպես նաև ծանոթացնել հավատարմագրման գործընթացին, վերջինիս օգուտներին և մարտահրավերներին, ինչն ուղակիորեն փոխկապակցված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ներկայումս իրականացող հավատարմագրման աշխատանքների հիմնական նպատակների և խնդիրների հետ։

Վերապատրաստման դասընթացի ընթացքում առավել մանակրկիտ ներկայացվել են ԻՍՕ/ԻԷԿ 17020 ստանդարտի պահանջները և դրանց կիրառելիությունը դեպքի վայրի փորձաքննությունների գործընթացին, ներկայացվել է նաև դեպքի վայրի գործունեության համար ստանդարտների վրա հիմնված որակի կառավարման համակարգի փորձը, ընդհանուր ակնարկ է արվել նաև դատափորձագիտությանը վերաբերող ԻՍՕ 21043 շարքի ստանդարտների շուրջ, ներկայացվել է նաև ԻՍՕ/ԻԷԿ 17020 ստանդարտի հավատարմագրման իրականացման գործընթացը, զուգահեռներ են տարվել ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի ներդրման և հավատարմագրման հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են դեպքի վայրի զննություն իրականացնող անձնակազմի իրազեկության պահանջները, դեպքի վայրի մեթոդների վալիդացման/հաստատման պահանջները, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստությունը, անհապատասխանությունների կառավարումը և այլն:

Հատկանշական է նաև, որ բացի տեսական պրեզենտացիներից, վերապատրաստման դասընթացի ընթացակարգում կազմակերպվել են նաև գործնական աշխատանքներ և խմբային քննարկումներ, որի ժամանակ առաջ են քաշվել մի շարք կարևոր հարցեր և փոխանակվել են տարբեր երկրների փորձը և կարծիքները՝ կապված դեպքի վայրի զնննության ժամանակ որակի կառավարման համակարգի պահանջների հետ, ինչպիսիք են դեպքի վայրի զննության մեթոդները, դեպքի վայրի զննության ժամանակ ներգրավված անձանց կազմը, անվտանգությանը վերաբերող միջոցառումները, անհրաժեշտ սարքավորումները, իրեղեն ապացույցների, դիակների, դիակային մնացորդների մակնշման, լուսանկարման պահանջները, անհրահեշտ օբյեկտների հետ վարվելաձևը, ներառյալ՝ դրանց հավաքագրումը, պահպանումը և տեղափոխումը, որակի կառավարման համակարգի դերն ու նշանակությունը դեպքի վայրի զննության համար, ինչպես նաև որակի կառավարման համակարգ ներդնելու առավելություններն ու մարտահրավերները:

Վերապատրաստման դասընթացի ավարտին կազմակերպվել է նաև շրջայց Լեհաստանի ոստիկանության կենտրոնական լաբորատորիա, որտեղ ներկայացվել են մի քանի բնագավառների փորձաքննությունների իրականացման նորարարական հնարավորությունները, առկա ձեռքբերումները, արդիական մոտեցումները և մեթոդները:

Archive

Գիտության համաշխարհային օրը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում

Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ միջոցառում  նվիրված Գիտության համաշխարհային օրվան, որը կրում էր «Գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության և  զարգացման» խորագիրը:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր, որը ողջունվել է մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից և նոյեմբերի 10-ը պաշտոնական օրացույցում գրանցվել որպես գիտության համաշարհային օր։ Այն նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցումը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության և զարգացման գիտատենիկական կիրառման կարևորության մասին՝ ի բարօրություն մարդկության քաղաքակրթության, ազգային և միջազգային պարտավորությունների բարձրացմանը, գիտության ձեռքբերումների պատասանատու կիրառմանը, հանրության տեղեկատվության մակարդակի բարձրացմանն ու գիտության հետ կապի ներդաշնակեցմանը։

Միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական  ուղերձով հանդես եկավ Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը՝ գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ բնագավառի բոլոր գործընկերներին մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ և եռանդ՝ նոր և նշանակալի ձեռքբերումներ ունենալու և գիտականահեն ապագայի կերտման կարևոր գործին նպաստելու համար: 

Ա. Հովսեփյանն իր խոսքում ներկայացրեց Բյուրոյիգիտական գործ ունեության հիմնական ուղղությունները, տարիների ընթացքում ձևավորված գիտականահեն արդյունքները, ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի  զարգացման ապահովման հեռանկարները՝ ներկայացնելով այդ առումով վերջին տարիների մի շարք կարևոր ձեռքբերումները:

Ներկայացվեցին նաև Բյուրոյի փորձագիտական նորարական հետազոտական հնարավորությունները, գիտամեթոդական բազայի կատարելագործման, նոր հետազոտական հնարավորությունների մշակման, կատարելագործման, ներդրման և համալրմանն ուղղված կատարվող աշխատանքների ընթացքը։

Միջոցառման ընթացքում Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ցուցադրվեցին նորարական հետազոտական առկա հնարավորությունները և  ներկայացվեցին վերջիններիս նշանակությունը՝ հավաստի արդյունքների ստացման գործընթացում։

Միջոցառմանը մասնակցում էին գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, գործընկերներ ՀՀ դատախազությունից և քննչական կոմիտեից, ինչպես նաև ներկայացուցիչներ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Նմանատիպ միջոցառումների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով նշանավորել գիտության համաշխարհային օրվա խորագիրը։

Archive

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն

Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության փորձագիտական անձնակազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության շրջանակներում փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեց ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։ Մատնանշվեց ծավալուն փորձաքննություններ իրականացնող փորձագիտական ստորաբաժանումների կողմից աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական այն քայլերի ամբողջությունը, որոնք նոր թափ կհաղորդեն աշխատանքների ընթացքին, հատկապես զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառների հատուկ գիտելիքների կիրառմամբ հետազոտական աշխատանքների զուգահեռ, հաջորդական, նաև համալիր կատարման սահուն ընթացքի ապահովման համար: Ընդգծվեց նաև 01.07.2022թ․-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված փորձագետի իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների իրականացմանն ու հավաստի արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների և գրությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:

Քննարկվեցին նաև քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև վարչական վարույթի և ոլորտային այլ օրենքների շրջանակներում իրականացվող փորձաքննությունների ընթացքի ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանձնարարականներ տրվեցին Կազմակերպության տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալին և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում առաջնահերթության կարգով ավարտելու նախորդ տարիներից փոխանցված, ինչպես նաև 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նշանակված փորձաքննությունները։

Տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից խիստ կարևորվեց նաև փորձագիտական բնագավառի ենթակառուցվածքների պահպանմանն ու զարգացմանը՝ փորձաքննությունների իրականացման գիտական ապահովմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ գործող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման, նորերի ներդրման և կիրառման, փորձաքննությունների ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդների կիրառմամբ կատարման համար:

Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ փորձաքննությունների և գիտության գծով տնօրենի տեղակալներին, բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ նշված բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ իրականացման համար:

Ա. Հովսեփյանն ընդգծեց նաև աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում այն խնդիրների (կազմակերպչական, նյութատեխնիկական ապահովման և այլ) վերհանման կարևորությունը, որոնք այս կամ այն կերպ կարող են խոչընդոտել գործառույթների ժամանակին, բազմակողմանի և լիարժեք իրականացմանը:

Տրվեցին նաև հանձնարարականներ այլ ընթացիկ աշխատանքների պատշաճ ապահովման, այդ թվում փորձագետների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ խորհրդակացությունները կրում են պարբերական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կազմավորման առաջին տարեդարձի առթիվ

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պարոն Սասուն Խաչատրյանին և բոլոր գործընկերներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կազմավորման առաջին տարեդարձի առթիվ:

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է մեր երկրում՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, օրենքի գերակայության և իրավակարգի ամրապնդման համար:

Գիտակցելով նոր ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների արդյունավետ իրականացման ճանապարհին հնարավոր ի հայտ եկող դժվարություններն ու խնդիրները, իրավական պետությունում տվյալ ինստիտուտի կայացման կարևորությունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր գործընկերներին մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում կամք և անսպառ էներգիա՝ լիազորությունների անշեղ իրականացման և Կոմիտեի կայացման գործընթացի շարունակականության ապահովման համար, քանի որ Կոմիտեի յուրաքանաչյուր աշխատողի դրսևորած ջանասեր և անխոնջ աշխատանքում է պարփակված առաջադեմ արդյունքների ապահովման գրավականը:

Խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

Հարգանքով՝

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյան

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական կլոր սեղանի

Սույն թվականի սեպտեմբեր 30-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի Հանրապետության դատական փորձաքնությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված` «Դատաէկոլոգիական փորձաքննությունների զարգացումը, որպես շրջակա միջավայրի պահպանության կարևոր գործոն» խորագրով միջազգային գիտագործնական կլոր սեղանի, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Միջոցառմանը ներկա էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան և այլոք: Ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը կարևորելով նմանատիպ գիտագործնական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, որը հնարավորություն է ընձեռնում վեր հանել ոլորտում առկա խնդիրներն ու համատեղ ջանքերը դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակման և իրականացման համար: Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և մաղթելով արդյունավետ աշխատանք միջոցառման բոլոր մասնակիցներին:

Միջոցառման շրջանակներում Բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Մ.Խաչատրյանի, Գ.Ղազարյանի և Դ.Էլիազյանի համահեղինակությամբ տպագրության է ներկայացվել համապատասխան գիտական հոդված, որը նախատեսվում է հրատարակել միջազգային կլոր սեղանի նյութերի ժողովածուում:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Լատվիայի գործընկերներին

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության  փորձի փոխանակման (CEPOL) ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 03-ից 07-ը Հայաստանի Հանրապետությունում՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձի փոխանակում  և վերապատրաստում անցնելու նպատակով հյուրընկալվեցին Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության փաստաթղթաբանական բաժնի ավագ փորձագետ Ինգրիդա Լայպնիսը, դատական տեղեկատվական տեխնոլոգիանների բաժնի պետ, որակավորված ՏՏ փորձագետ Օլգա Շեռշնովան և ֆոնոսկոպիկ հետազոտությունների բաժնի փորձագետ Անդրիս Անդրեյուկսը:

Այցելության առաջին օրը Լատվիայի փորձագետներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, քննարկվեցին դատափորձագիտական ոլորտի համապատասխան բնագավառներում առկա խնդիրերն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով ոլորտի շարունակական զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների կարևորությունը:

Բյուրոյում գտնվելու ողջ ընթացքում Լատվիայի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ և մասնագիտական քննարկումներ ունեցան, ինչպես նաև իրականացրեցին համատեղ գործնական աշխատանքներ Բյուրոյի համանման մասնագիտությունների գծով փորձագիտական ստորաբաժանումների աշխատողների հետ միասին, որոնց ընթացքում երկուստեք ցուցադրվեցին մեթոդաբանական առկա հնարավորություններն ու դրանց կիրառման առանձնահատկությունները գործնականում: Լատվիայի և Հայաստանի գործընկերները բարձր պատրաստակամությամբ ներկայացրել, ցուցադրել և փոխանակվել են համապատասխան մասնագիտություններով փորձաքննությունների մի շարք ենթատեսակներով  իրենց ունեցած լավագույն փորձով:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գիտագործնական և նորարական հնարավորությունների շարունակական զարացման ապահովման գործին, այդ նպատակով նպաստելով միջազգային կապերի ամրապնդման, փոխգործակցության խորացման և շրջանակների ընդլայնման կարևոր գործընթացին:

Archive

Շարունակվում է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի աշխատակիցների գիտագործնական պրակտիկան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 26-ից 30-ը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի մշակութաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Պավել Սկակունը և համակարգչատեխնիկական, Էլեկտրոնային սարքերի, ֆոտոտեխնիկական և վիդիո հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Ալեկսեյ Չումովիցկին գիտագործնական պրակտիկա անցան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:

Բյուրոյում բելառուս գործընկերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց տվյալ բնագավառների կիրառվող գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածության, ինչպես նաև փորձագիտական ներուժի շարունակական զարգացման ապահովման կարևոր հիմախնդիրներն՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:

Բյուրոյում բելառուս գործընկերների վերապատրաստման օրերի ընթացքում, համաձայն հաստատված անհատական ծրագրերի, Բյուրոյի մշակութաբանական և ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական փորձաքննությունների ստորաբաժանումներում ներկայացվել են ըստ բնագավառների առաջադրվող խնդիրների լուծման համար կիրառվող հետազոտությունների մեթոդներն ու մեթոդիկաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, դատավարական և մասնագիտական պահանջների համատեղմամբ փորձագիտական եզրակացության կազմման հիմնական ասպեկտները, ցուցադրվել են հետազոտական աշխատանքների գործնական բաղադրիչները, դրանց կատարմանն անմիջական մասնակից դարձնելով նաև վերապատրաստվողներին: Ներկայացվել են նաև փորձաքննությունների կատարմանն առնչվող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները՝ ներառելով տվյալ բնագավառների փորձաքննությունների բոլոր ուղղությունները:

Արդյունքում հայ և բելառուս գործընկերների միջև ձևավորվել են աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության, նաև համատեղ գիտական աշխատանքերի ծավալման նպատակով՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի զարգացման ապահովմանը մեր երկրներում:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի շնորհավորական ուղերձը ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ պարոն Արգիշտի Քյարամյանին և բոլոր գործընկերներին՝ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անկոտրում կամք, անսպառ ուժ և եռանդ՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների անշեղ իրականացման և ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրողությունների ու մարտահրավերների պայմաններում համակարգի առջև ծառացող խնդիրների արդյունավետ լուծմամբ հայրենանպաստ գործունեության ծավալման և իրավակարգի ամրապնդման համար:

Խաղաղություն և առողջություն ենք մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: 

Հարգանքով՝ 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

Archive

Բելառուսի Հանրապետության շինարարատեխնիկական և նախագծային–տեխնոլոգիական փորձաքննությունների բնագավառի առաջատար մասնագետների այցը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

2022 թվականի սեպտեմբերի 15-ին Բելառուսի Հանրապետության շինարարատեխնիկական և նախագծային–տեխնոլոգիական փորձաքննությունների բնագավառի առաջատար մասնագետներն այցելեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Պատվիրակության կազմում ընդգրված էին առաջատար փորձագետներ Գլխավոր պետական շինարարական փորձաքննություն Հանրապետական միավորված կազմակերպությունից Ս.Ս.Ատաևի անվան գիտահետազոտական և նախագծային–տեխնոլոգիական շինարարատեխնիկական ինստիտուտից:

Բելառուս գործընկերներին ընդունեցին Բյուրոյի տնօրենի փորձաքննության գծով և գիտության գծով տեղակալներ՝ Արամ Գահնապետյանը և Պատվական Ոսկանյանը: Հանդիպման ընթացքում փոխադարձ ներկայացվեցին տվյալ բնագավառում ունեցած փորձն ու ձեռքբերումները, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությունը, ինչպես նաև փորձագիտական ներուժի շարունակական զարգացման և կատարելագործմանն առնչվող մի շարք  հարցեր: Այնուհետև կազմակերպվեց շրջայց Բյուրոյի համապատասխան լաբորատորիաներով, որի ընթացքում բելառուս գործընկերները ծանոթացան առկա հնարավորություններին և ձեռքբերումներին:

Առանձին քննարկումներ տեղի ունեցան նաև շինարարատեխնիակական փորձաքննությունների բաժնի ղեկավար Ա.Միրաքյանի և առաջատար փորձագետների մասնակցությամբ, ներկայացվեցին տվյալ բնագավառում  առաջադրվող խնդիրների լուծման համար կիրառվող նորագույն սարքավորումները, հետազոտությունների նոր մեթոդներն ու մեթոդիկաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, դատավարական և մասնագիտական պահանջների համատեղմամբ փորձաքննությունների լիարժեք կազմակերպման և իրականացման հիմնական ասպեկտները:

Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ակտիվ փոխգործակցության ծավալման և շրջանակների ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի կարողությունների արդիականացմանն ու շարունակական զարգացման ապահովմանը մեր երկրում:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի նախաձեռնությամբ և ՀՀ ոստիկանության աջակցությամբ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փոխանակման ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 18-ից 24-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Արսեն Բաղդասարյանը և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը գործուղվել են քաղաք Ռիգա՝ Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների վարչություն:

Գործուղման նպատակն էր դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել ձեռքբերված լավագույն փորձով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ծանոթանալ Լատվիայի Հանրապետության ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության համապատասխան ստորաբաժանումների գործառույթներին, փորձաքննությունների իրականացման նորարարական հնարավորություններին, գիտամեթոդական բազային, առկա ձեռքբերումներին, արդիական մոտեցումներին և ծանոթանալ հետազոտական մեթոդների գործնական կիրառության առանձահատկություններին:

Արդյունքում, գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Սույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունենալու նաև Լատվիայի Հանրապետության ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության փորձագետների փոխադարձ այցն ու վերապատրաստման գործընթացի իրականացումը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ:

Archive

Շարունակվում է միջազգային գիտագորրծնական կապերի ամրապնդման գործընթացը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանն ընդգրկվել է Բելառուսի գլխավոր դատախազության կողմից հիմնադրված՝ «Законность и правопорядок» իրավական գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում:

Տեղեկացնում ենք, որ Բելառուսի գլխավոր դատախազության կողմից հիմնադրված պարբերականը թողարկվում է 2007թ.-ից և ընդգրկված է Բելառուսի բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված պարբերականների ցանկում:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը կարևորում է գիտական տարբեր ոլորտներում, այդ թվում դատաիրավական և դատափորձագիտական ոլորտների տարբեր ուղղություններով գիտագործնական հարթակներում համագործակցային կապերի ըմդլայնումն ու զարգացումը՝ ի նպաստ մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատման գործընթացի արդյունավետ իրականացմանն ու ոլորտների ներդաշնակ զարգացման և փոխգործակցության ապահովմանը: