slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news
Բյուրոյի փորձագետը հաղթող է ճանաչվել գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի առաջատար փորձագետ Վարդգես Ֆրանգյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանականերում կազմակերպված գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում քիմիայի բնագավառին առնչվող «Տրիազոլ պարունակող նոր «դիպեպտիդներ». սինթեզ, մոլեկուլային...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններին առնչվող...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քիմիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները նոյեմբերի 28-29-ը առցանց ձևաչափով մասնակցել են Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած «Դատական փորձաքննությունների ժամանակակից գործիքային մեթոդների կրառումը քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններում» թեմայով գիտագործնական սեմինարին:
Միջոցառմանը...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում «Agilent Technologies» ընկերության տասնամյա գործունեությանը...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին մասնակցել են «Agilent 10 years with Armenia» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացվել է անցյալ դարի կեսերից ի վեր ամերիկյան Agilent ընկերության անցած ուղին և ձեռքբերումները, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ծավալած գործունեությունը, ներկայիս նորարարական հնարավորություններն...
news

Կեղծված սննդամթերք, զարդեր, գողացված երգի բառեր․ ինչի՞ հետ են առնչվում ապրանքագետ-փորձագետները}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները Iravaban.net-ի հետ խոսել են բաժնում իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունների, ստացված արդյունքների նշանակության, աշխատանքային դժվարությունների, պրակտիկայում գրանցված հետաքրքիր դեպքերի մասին։
Մանրամասները տեսանյութում

news
Փորձաքննությունների ազգային բյուրոյում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել հայ, ռուս, բելառուս...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկի գլխավորությամբ դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել...
news
Բյուրոյի փորձագետները մասնակցել են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 6-7-ը մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 25-րդ տարեկան աշխատաժողովին, որն այս տարի անց է կացվել առցանց ձևաչափով:
Հանդիպմանը...
news

Որքանո՞վ է արդիական ձեռագրի հետազոտությունն այսօր, երբ մարդիկ գնալով ավելի քիչ են գրում ձեռքով}

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի հրավերով Հայաստան ժամանած Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետազոտական ծրագրերի ղեկավար, տեխ.գ.թ. Յուրի Չեռնովը հարցազրույց է տվել NEWS.am  լրատվական գործակալության «Բա իմացար» գիտահանրամատչելի ալիքին։
Արտերկրի հեղինակավոր գիտնականը խոսել է ձեռագրաբանական փորձաքննությունների բնագավառում արհեստական բանականության կիրառման, ոլորտի...
news
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը ՀՀ հակակոռուպցիոն...
Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անսպառ ուժ և եռանդ՝ լիազորությունների անշեղ իրականացման, մեր երկրում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի արդյունավետ մղման համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն հավատարիմ մնալով օրենքով իրեն վերապահված...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների...
Միջազգային փոխգործակցության շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի կազմակերպած «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը...
news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) պաշտոնական կայքում անդրադարձ է կատարվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին`կարդացեք այստեղ: enfsi.eu/news

news
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը մրցանակի է արժանացել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024»...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, ԳԱԱ «Արվեստի ինստիտուտի» ասպիրանտ Գայանե Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» գիտական աշխատանքների մրցույթում: 
Հոկտեմբերի 17-ից 18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Դատափորձագիտության և դատափորձագիտական...
news
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ փոխգործակցությունը ոլորտի սարքավորումային ապահովման...
Դատափորձագիտական սարքավորումների արտադրման ոլորտում առաջատար Regula ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Բուտուրլիան օրերս այցելել էր ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ կազմակերպությունում ներդրված տվյալ ընկերության արտադրության սարքավորումային համալիրի գործնական կիրառության շրջանակների դիտարկման, հնարավորությունների ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման և հետագա համագործակցության նոր հեռանկարների...
news

Հրատարակվել է դենդրոխրոնոլագիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել  և հրատարակվել է դենդրոխրոնոլոգիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան (ուղեցույց):
Տեղեկատու մեթոդական ուղեցույցում ընդգրկված են դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների բնագավառում...
news
Բելառուս գործընկերների հետ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող...
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա համատեղ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող մեթոդիկա, որը վերաբերում է հաշվարկման և վերլուծական մեթոդների կիրառմամբ...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները»...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին հեռավար ձևաչափով մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների ինստիտուտի կազմակերպած «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Ուկրաինայի արդարադատության նախարարության...