Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Director

Տնօրենի պաշտոնը ստանձնել է
11/12/2017
Կենսագրական տվյալներ
Արգամ Նորայրի Հովսեփյան
Ծնվել է՝ 1980 թվականի դեկտեմբերի 9-ին, ք. Երևան:
Կրթությունը
1997-2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, շնորհվել է բժշկի որակավորում՝ բուժական գործ մասնագիտությամբ:
2003 - 2005թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնում կլինիկական օրդինատուրայում, շնորհվել է բժշկի աստիճան՝ դատաբժշկական փորձաքննություն մասնագիտությամբ:
Գիտական գործունեությունը
05.03.2015 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հանդիսանում է 20-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ:
Աշխատանքային գործունեությունը
2005 թվականի սեպտեմբերից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բժշկական փորձաքննությունների բաժնի դատաբժշկական փորձաքննությունների ստորաբաժանման բժիշկ՝ դատաբժշկական փորձագետ,
2006 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բժշկական փորձաքննությունների բաժնի բժշկական սխալների փորձաքննությունների բաժանմունքի դատաբժշկական փորձագետ,
2008 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բժշկական փորձաքննությունների բաժնի բժշկական սխալների փորձաքննությունների բաժանմունքի պետ,
2009 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի կենդանի անձանց փորձաքննությունների բաժանմունքի պետ,
2010 թվականի մարտից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ,
2010-2011թթ. համատեղությամբ աշխատել է՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի ասիստենտ,
2010 թվականի փետրվարից համատեղությամբ աշխատել է՝ Հայկական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար,
2015 թվականի մարտից համատեղությամբ աշխատում է Հայկական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ,
2017 թվականի դեկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն,
2018 թվականի մայիսից հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) մշտական ներկայացուցիչ:
2019 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Դատական բժշկության ամբիոնի վարիչ:
Այլ տվյալներ
Պահեստազորի սպա է,
հանդիսանում է միջազգային դատափորձագիտական կառույցների և ասոցիացիաների անդամ:
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:
Անձնական տվյալները
Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու դուստր: