slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անցկացվեց սեմինար}

Նախօրեին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները: Նշված հանդիպումը և սեմինարի իրականացումը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ:

Հյուրերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման աջակցության, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդման գործում կարողությունների համատեղման և ընդլայնման վերաբերյալ հարցեր, հաշվի առնելով նաև այն, որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության երաշխավորման, արդարադատության իրականացման և օրինականության ամրապնդման գործում:

Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերին այցելության և սեմինարի անցկացման նախաձեռնության համար՝ ընդգծելով ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ծավալման կարևորությունը:

Հյուրերի կողմից ևս կարևորվեց արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ այդ առումով հայտնելով իրենց պատրաստակամությունըԼ

Այնուհետև, օրակարգի համաձայն ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից անցկացվեց սեմինար «ԱՄՆ ստանդարտ թողարկման թղթադրամների պաշտպանական հատկանիշների ուսումնասիրություն» թեմայով, որին մասնակացում էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների փորձագետներն ու ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Սեմինարն իրականացվեց ինտերակտիվ եղանակով, որի ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք գործնական հարցեր, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Արսեն Բաղդասարյանի կողմից ներկայացվեցին կեղծ թղթադրամների փորձաքննությունների հետ կապված մինչ օրս կուտակված փորձը և որոշ դեպքերում գործնականում ի հայտ եկող խնդիրները:

Այնուհետև, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի լաբորատորիայում դիտարկվեցին և քննարկվեցին կեղծ թղթադրամների մանրադիտակային և այլ մեթոդներով հետազոտությունների վերաբերյալ մի շարք գործնական հարցեր, հատկանիշների գնահատման առանձնահատկություններ և այլ կարևոր խնդիրներ:

Այս և մասնագիտական հնարավորությունների զարգացմանն ու միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև սերտ համագործակցության և ձևավորված բարձր մակարդակի փոխըմբռնման մասին:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր}

Նախօրեին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակության պաշտոնական այցը՝ գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ղեկավարությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը և այլոք:

Պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով իր խոսքում ողջունեց և կարևորեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման հնարավորության ընձեռումը և պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, ընդգծելով՝ համատեղ ջանքերի ներդրմամբ ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու, համատեղ գիտական նվաճումների ձգտման, ինչպես նաև գործնական հարցերում համագործակցության երկկողմ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք կնպաստեն երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և առհասարակ հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը՝ նախանշելով մի շարք կարևոր ուղղություններ։

Ելույթով հանդես եկավ նաև Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, ով իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց նման բարձր մակարդակի ընդունելության համար, ներկայացնելով դատական փորձագիտության բելառուսական կողմի ձեռքբերումները և հայտնելով պատրաստակամություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ հետագա ակտիվ փոխգործակցության ծավալման համար։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, ով իր խոսքում նախ և առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը և անձամբ նախագահ Աշոտ Սաղյանին ՀՀ ԳԱԱ հարկի տակ համագործակցության պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության իրականացման հնարավորության ընձեռման համար: Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար և նշեց, որ պայմանագրի կնքումը հնարավորություն կընձեռի գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ ակտիվ փոխգործակցել ու կնպաստի դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովմանը և մասնագիտական ներուժի կատարելագործմանը, արդյունքում աջակցելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, իրավակարգի ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը մեր երկրներում։

Հանդիսավոր արարողության ընթացքում Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն, փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, նաև հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից մեկական օրինակ հանձնվեց նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։

Հանդիպան շրջանակներում ծավալվեց նաև արդյունավետ քննարկում նախանշելով հայ-բելառուսական փոխգործակցության բոլոր հնարավոր ուղղությունները։

Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում և կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Բյուրոյի հնարավորություններին և ձեռքբերումներին, շփվեցին նաև տարբեր փորձագիտական ստորաբաժանումների փորձագետների հետ՝ նախանշելով փոխգործակցության առավել թիրախային ուղղությունները։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային կլոր սեղանին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի ապրիլի 26-ին մասնակցեցին «Դատափորձագիտական գործունեություն, պատերազմի մարտահրավերները» խորագրով միջազգային կլոր սեղանին:

Կլոր սեղանին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից և մի շարք այլ երկրիներից, ինչպես նաև Հայաստանից՝ ի դեմս Փորձաքննությունների ազգային բյուրոյի:

Կլոր սեղանի ընթացքում հնչեցին մի շարք զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր մասնագիտական ուղղություններով, որոնք վերաբերում էին պատերազմական գործողությունների ընթացքում փորձաքննությունների իրականացման առանձնահատկություններին, կազմակերպչական խնդիրներին, ի հայտ եկող խոչընդոտներին և այլ հանգամանքներին:

Կլոր սեղանի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց զեկույց «2020թ.-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոլորտի միջազգային նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատական փորձաքննության դերը որպես կարևոր օղակ» թեմայով, որի ընթացքում  համակարգված կերպով ներկայացվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ինչպես 2020թ.-ի 44-օրյա լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, այնպես էլ 2016թ-ին քառօրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների բնույթին համապատասխան դրանց արձանագրման և ապացուցման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հիմնական հիմունքները, դրանց համակարգված իրականացման առանձնահատկություններն ու խնդիրները ինչպես փորձաքննությունների կատարման, այնպես էլ ներպետական այլ գերատեսչությունների հետ աշխատանքի համատեղ կազմակերպման և իրականացման համատեքստում:

Ա.Հովսեփյանի կողմից առանձնահատուկ ընդգծվեց դատափորձագիտական գործունեության դերը ցանկացած պետությունում՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործընթացի ապահովման հարցում՝ կարևորելով ոլորտի շարունակական զարգացման ապահովման անհրաժեշտությունն անկախ իրավիճակներից:

Ա.Հովսեփյանի զեկույցում ռազմական հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատափորձագիտական բաղադրիչի, այլ բաղադրիչների և միջազգային նորմերի հետ համադրմամբ համակարգային ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային կլոր սեղանի մասնակիցների շրջանում՝ օգտակար լինելով  ինչպես օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրների դատափորձագիտական մարմինների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման համար:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում շարունակում է գիտագործնական սեմինարների շարքը}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են վերլուծական բնույթի սեմինարների անցկացումը, ինչպես Կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղություններով, այնպես էլ ընդգրկելով ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը, ներդրմանն ու կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Սեմինարների իրականացումը նպատակ ունի ապահովել փորձաքննությունների կատարման մասնագիտական ներուժի, փորձագիտական հմտությունների, հետազոտական և վերլուծական կարողությունների զարգացումը՝ ձևավորելով խնդիրների վեր հանման և արդյունավետ լուծումների ուղիների մշակման մասնագիտական մոտեցումներ:

Այս շարքում հարկ է ներկայացնել 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հերթական գիտագործնական սեմինարը՝ «Փորձագետի քրեաիրավական պաշտպանությունը և պատասխանատվությունը ՀՀ քրեական նոր օրենսդրության պայմաններում» խորագրով, որն անցկացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանի կողմից:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ քրեական նոր օրենսդրությամբ տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք վերաբերում են դատափորձագիտական ոլորտին, դրական և բացասական միտումները, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ քրեական վարույթի իրականացման շրջանակներում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա:

Սեմինարի մասնակիցների միջև ծավալվեցին ակտիվ և արդյունավետ քննարկումներ:

news

-Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական գիտաժողովի-}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները սույն թվականի ապրիլի 19-ին և 20-ին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Արևելք-արևմուտք, համագործակցություն դատական փորձաքննություններում, Ռուսաստանի արդարադատության նախարարության դատափորձագիտական հաստատությունների համակարգի գործունեության նորարարությունները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը նվիրված էր Ռուսաստանի արդարադատության նախարարության 220-, Ռուսաստանի արդարադատության նախարարության դատափորձագիտական հաստատությունների 110- և Ռուսաստանի Դաշնային կենտրոնի հիմնադրման 60-ամյակներին և անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրենի․գ․դ․, պրոֆեսոր Ալեքսանդր Ուսովը, ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկան Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օլեգ Յաստրեբովը, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատափորձագիտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Ժամբուլ Բեկժանովը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ ԱԱԻ դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով, այդ թվում զեկույցներով հանդես եկան՝ Մոսկվայի Օ.Ե.Կութաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, ի․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Ռոսսինսկայան և «Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարան» Դաշնային պետական ​​ինքնավար ուսումնական հաստատության իրավաբանական ինստիտուտի դատափորձագիտական գործունեության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր իրավաբան Սվետլանա Սմիռնովան, ներկայացվեցին դատափորձագիտական ոլորտում ձևավորված փորձը, առկա խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները, ծավալվեցին ակտիվ և արդյունավետ քննարկումներ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, փորձագիտական ներուժի զարգացմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը դատավարական գործընթացներում։

news

**Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի**}

Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքնությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված` «Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտի գիտական խնդիրները և տվյալ փորձաքննությունների կիրառումը դատական գործընթացներում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Միջոցառմանը ներկա էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան նաև ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում նաև Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Տ.Մամյանը:

Միջոցառման շրջանակներում հրատարակված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածույում ներառվել են նաև Բյուրոյի փորձագետների կողմից ներկայացված մի շարք գիտական հոդվածներ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի ներկայացուցիչները մասնագիտական սեմինար են անցկացրել Եվրասիա միջազգային համալսարանի ունկնդիրների համար}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի և ձևավորված ակտիվ փոխգործակցության շրջանակներում համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի հրավերով Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողների և այլ մասնակիցների համար Բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացվեց դատափորձագիտական ոլորտի կազմակերպչական, դատավարական և մասնագիտական հիմունքների վերաբերյալ մասնագիտական սեմինար, որի շրջանակներում ծավալվեցին նաև ակտիվ քննարկումներ, որոնք ուղղված էին ուսանողների իրազեկման բարձրացմանը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման գործընթացի աջակցությունը՝ ի նպաստ բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստմանը մեր երկրում:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեց Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը}

Նախօրեին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով Բյուրո այցելեց Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը:

Հարկ է նշել, որ 2018 թվականից սկսած ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Սերգեյ Ղազարյանի գլխավորությամբ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի քիմիական ինժեներիայի դեպարտամենտի հետ համատեղ իրականացվում են ոլորտային գիտահետազոտական աշխատանքներ, որոնք միտված են կիրառական նշանակություն ունեցող արդյունքերի ստացմանը:

Այցելության ընթացքում վերլուծվեցին համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ընթացքը, արդյունքների ձևավորման առանձնահատկություններն ու դրսևորվող օրինաչափությունների հայտնաբերմանն ուղղված այլ մանրամասներ: Տեղի ունեցավ նաև շրջայց և առանձին քննարկումներ Բյուրոյի մասնագետների հետ:

Ձեռք բերվեցին երկուստեք պայմանավորվածություններ փոխգործակցության շրջանակների ընդլայնման ապահովման ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես փաստաթղթաբանական, հետքաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառներում սպեկտրոսկոպիկ հետազոտությունների գիտականորեն հիմնավորված նոր մեթոդների մշակման, ներդրման և կիրառման համար՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի  կարողությունների արդիականացմանն ու շարունակական զարգացման ապահովմանը մեր երկրում:

news

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ-INL) ծրագրի նորանշանակ ղեկավարի այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ}

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի նորանշանակ ղեկավար, առաջին քարտուղար Ալեքսիս Հաֆթվանին՝ ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանի ուղեկցությամբ։

Այցի ընթացքում ԹՊԻՀ ծրագրի ղեկավարին ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված բաղադրիչի հաջող իրագործման արդյունքները, կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները, հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները, ներկայիս կառուցվածքը և այլ մանրամասներ:

Իրականացվեց նաև շրջայց կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, որի ընթացքում ներկայացվեց ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում կազմակերպությանը նվիրաբերված մի շարք կարևոր սարք-սարքավորումների կիրառմամբ դատափորձագիտական բնագավառի, այդ թվում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների փորձագիտական հետազոտական հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված և Կազմակերպության սեփական միջոցների հաշվին ձեռք բերված ժամանակակից հետազոտական հնարավորությունները։ Ընդգծվեց նաև դրանց կիրառման դերն ու նշանակությունը, ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում վերջիններիս կողմից պատվիրակվող փորձաքննությունների կատարման, այնպես էլ քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից կայացվող որոշումների հիման վրա նշանակվող փորձաքննությունների պատշաճ կատարման և հիմնավոր ու արժանահավատ արդյունքների ապահովման համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև միջազգային չափանիշներին դատափորձագիտական գործընթացների համապատասխանեցմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, առաջնահերթ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործման՝ դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման կարևորությունը, որի իրականացմանը ներգրավված է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ներկայումս Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտին առնչվող արդիական մի շարք հարցեր և ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականության ապահովման կարևոր հիմնանդիրները։

Այցի ավարտին ԹՊԻՀ ծրագրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանին ջերմ ընդունելության, առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին հանգամանալից ծանոթացման համար՝ պատրաստակամություն հայտնելով հետագա ակտիվ համագործակցության ծավալման հարցում։

Տնօրեն Ա.Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով իր հրավերն ընդունելու և Բյուրո այցելության համար ընդգծեց, որ անչափ բարձր է գնահատվում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ԹՊԻՀ ծրագրի դերն ու նշանակությունը մեր երկրում խոշորագույն առաջատար դատափորձագիտական կառույցի հիմնադրման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման աջակցությանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդմանը, քանի որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանն աջակցելու, օբյեկտիվ իրականության բացահայտման և արդարադատության իրականացման գործում

news

Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի հերթական նիստը*}

Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջին նիստը:

Նիստի օրակարգում ներառված էր ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում ստանալու նպատակով ներկայացված հայտերի քննարկումը։

Սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի գործունեությունը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատական փորձագետի որակավորման հավակնորդների ուսուցման և որակավորման դասընթացների իրականացման գործընթացում ներդրված ջանքերը նպատակ ունեն շարունակաբար ապահովել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմը համապատասխան հատուկ գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված որակյալ փորձագետներով համալրելու գործընթացը, դրանով իսկ նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը, ինչն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։

news

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորմանն ուղղված հերթական նիստը}

Այսօր ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք.Մինսկ) տեսակոնֆերանսով և առկա ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման նպատակով փորձագիտական խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության կողմից ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմնին ներկայացված առաջարկության համաձայն նիստին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դատական փորձաքննության մարմնի ղեկավար, տեսակապի միջոցով մասնակցեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:

Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և մասնակից այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցին համաձայնագրի վերաբերյալ նախապես ներկայացված դիտողությունների և առաջարկությունների մասին կարծիքներ և քննարկվեց համաձայանագրի խմբարգրված տարբերակի մի շարք դրույթներ:

Օրակարգում ներառված և տեսակոնֆերանսի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ՝ լսելով բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների կարծիքները և խնդրահարույց կետերի վերաբերյալ կատարվեցին քվերակություններ: Նիստն ամփոփվեց և սահմանված կարգի համաձայն ստորագրվեց ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից կազմված նիստի արձանագրությունը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն համաձայնագրի դեռևս չհամաձայնեցված որոշ դրույթների վերաբերյալ գրավոր ընթացակարգով դիրքորոշումների ներկայացման և հաջորդ նիստին նախապատրաստման մասին։

Ինչպես արդեն նշվել էր, տվյալ խորհրդի ձևավորումը կարևոր հարթակ կհանդիսանա ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների համագործակցության մակարդակի բարձրացման, երկարաժամկետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովման, միասնական մեթոդաբանության ձևավորման, համագործակության առաջնահերթ ուղղությունների որոշման, դատափորձագիտական ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների գործնական փոխգործակցության և տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգման, դատափորձագիտական գործունեության ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունների միմյանց համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցերում աջակցության, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում ի հայտ եկող այլ խնդիրների համակարգված լուծման արդյունավետ ուղիների մշակման համար:

news

*Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի*}

Սույն թվականի փետրվարի 17-ից 18-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի արդարադատության պետական ​​համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Ա.Ս.Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի կողմից կազմակերպված «Փաստաթղթերի դատական փորձաքննության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական ​​և գիտական ​​հաստատությունների առաջատար մասնագետներ  Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Շվեյցարիայից, Կանադայից և այլ երկրներից:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի պետական ​​արդարադատության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ. Կուլակովը, դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Ա. Ուսովը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես են եկել նաև ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում նաև Բյուրոյի ձեռագրաբանական, հեղինակային, փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մ.Ալոյանը:

Միջոցառման շրջանակներում հրատարակված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածույում ներառվել են նաև Բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված մի շարք գիտական հոդվածներ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:

news

Տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն}

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել է Բյուրոյի փորձագիտական անձնակազմը:

Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվել են ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։

Խորհրդակցության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել փորձաքննությունների իրականացման ժամկետներին, հետազոտությունների արդիական հնարավորությունների ներդրման միջոցով փորձագիտական աշխատանքների իրականացման ժամկետների կրճատման և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձագիտական հավաստի արդյունքների ապահովման հետ կապված հարցերին: Մատնանշվել են բազմաթիվ, նաև մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագիտական ստորաբաժանումների հիմնականում բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական քայլերի ամբողջությունը՝ աշխատանքների ընթացքի, հատկապես փորձաքննությունների քանակում զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառի մասնագիտական հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների կողմից փորձաքննության բնույթին և առաջադրված հարցերին համապատասխան հետազոտական աշխատանքների հաջորդաբար, զուգահեռ կամ համատեղ (համալիր) կատարման սահուն ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումները, փորձագետների կողմից ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների միջոցով օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:

Քննարկվել են նաև նախորդ ժամանակահատվածներից 2022 թվական փոխանցված անավարտ փորձաքննությունների կատարման առանձնահատկություններն ու դրանց ընթացքի լուծման խոչընդոտները:

Խորհրդակցության ընթացքում տրվել են հանձնարարականներ նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի շրջանակներում 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման վերաբերյալ:

Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ ոլորտները համակարգող տնօրենի տեղակալներին, ինչպես նաև բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին նոր թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։

Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»}

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում արդեն իսկ ավարտվել է հոգեբանական փորձաքննությունների բաժնի անձնակազմի վերակազմավորման գործընթացը և 2022թ.-ի հունվարից տվյալ բնագավառի 5 փորձագետների ընդգրկուն կազմով, արդիականցված գիտամեթոդական ապահովումով և ավելի բարձր որակական մակարդակով վերսկսվել է դատահոգեբանական բնագավառի փորձաքննությունների իրականացման գործընթացը:

Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մշտապես կարևորվում է նոր և ավելի ընդգրկուն մասնագիտական գիտելիքներով օժտված փորձագետներով անձնակազմի համալրման իրականացումը՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառների գործնական հնարավորությունների և գիտական ներուժի զարգացման ապահովմանը մեր երկրում:

news

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի վեցերորդ համարը}

Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ վեցերորդ համարը:

Պարբերականում ներառվող գիտական հոդվածներն ընդգրկելով DOI (թվային օբյեկտի նույնականացուցիչ) համակարգում, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում գիտական նյութերի որոնման և մեջբերման աշխատանքների իրականացումը, խմբագրական խորհուրդը շարունակական հետևողական քայլերի ձեռնարկումով նպաստում է գիտական արդյունքի ներկայացման պատշաճ ապահովմանը, դատափորձագիտական և հարակից բնագավառների մասնագիտական ուղղությունների զարգացմանն ու գիտականահեն տեղեկատվության ապահովմանը:

Պարբերականի 6-րդ համարը նվիրվել է պարբերականի ստեղծման ակունքներում կանգնած ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, պարբերականի խմբագրական կոլլեգիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանին:

Պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը 2019թ-ին պարբերականի հիմադրման օրվանից մինչև իր կյանքի վերջին օրերը գիտահրատարակչական պատշաճ արդյունքի ապահովման գործում ցուցաբերած ջանասիրության, բարձր պրոֆեսոնալիզմի և աննախադեպ նվիրումով աշխատանքի շնորհիվ նշանակալի ներդրում ունեցավ ԴՓՔՀՀ-ի կազմավորման և ճանաչելիության ապահովման գործընթացում:

Պարբերականի վեցերորդ համարի ամբողջական տարբերակը զետեղված է պարբերականի պաշտոնական կայքում՝ www.journal.nbe.am: