slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «ISO-IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջները» թեմայով դասընթացին

News_Image

Մայիսի 14-16-ը ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը, դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը, Բյուրոյի ուսուցման և որակավորման կենտրոնի գլխավոր մասնագետ Նազիկ Այվազյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մասնակցել են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կազմակեպած «ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջները» թեմայով դասընթացին:
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են «ISO/IEC 17025 միջազգային չափանիշները, դրանց համապատասխանելու պահանջները, քննարկվել են սերտիֆիկացված առաջնային ստանդարտ նմուշների, կիրառվող մեթոդների վալիդացման, քանակական հաշվարկների իրականացման ժամանակ չափման անորոշության հաշվարկման մեթոդների իրականացման, սխալանքի հաշվարկման, ստուգաչափման, տրամաչափարկման իականացման վերաբերյալ հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն որակի կառավարման համակարգի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են համապատասխան վկայականներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է կազմակերպությունում ներդրված որակի կառավարման համակարգի շարունակական զարգացման ապահովման և լաբորատորիաների հավատարմագրման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատափորձագիտական հնարավորությունների ձևավորմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը:

20 May 2024