slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն համագործակցում է Վիեննայի բժշկական համալսարանի հետ}

Փորձաքննությունների ազգային բյուրոն Վիեննայի բժշկական համալսարանի հետ քննարկում է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, որը վերաբերվում է մարդու մարմնում կենսաբանական հեղուկների քայքայման ուսումնասիրության մեթոդների մշակմանը:
Նախագծի իրականացման նպատակով մայիսի 20-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը...
news
Բյուրոյի ներկայացուցիչը Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր...
Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Սքոթ Դոնովանի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գոհար Ղազարյանը մայիսի 12-ից 16-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր միտումները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։
Մասնագիտացված  դասընթացը կազմակերպվել էր Միջազգային...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննության զարգացման միջազգային միտումները և հեռանկարները»...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մայիսի 14-15-ը հեռավար ձևաչափով մասնակցել են Նիժնի Նովգորոդի Ն. Ի. Լոբաչևսկու անվան Ազգային հետազոտական պետական համալսարանի կազմակերպած «Դատական փորձաքննության զարգացման միջազգային միտումները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնկացում էին դատափորձագիտական ոլորտի հեղինակավոր գիտնականներ և առաջատար...
news

«Կապված կրակոցի հեռավորությունից, արդյո՞ք անձը կարող է ինքն իրեն վնասվածք պատճառի, թե ոչ»}

«Կապված կրակոցի հեռավորությունից, արդյո՞ք անձը կարող է ինքն իրեն վնասվածք պատճառի, թե ոչ» www.facebook.com

news

Ինչպե՞ս է փորձագետը պարզում, թե կրակոցն ի՞նչ հեռավորությունից և ի՞նչ անկյան տակ է կատարվել:}

Ինչպե՞ս է փորձագետը պարզում, թե կրակոցն ի՞նչ հեռավորությունից և ի՞նչ անկյան տակ է կատարվել: www.facebook.com

news
«Ձեռքը ձգանին հասնելը դեռ չի նշանակում՝ անձը կարող էր ինքնասպանություն գործել»․ ինչի՞ մասին են պատմում...

Iravaban.net -ն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ -ի ձգաբանական փորձաքննությունների բաժնի գործունեությանը, ներկայացրել ձգաբան փորձագետի բարդ և առանցքային աշխատանքի տեսանելի և անտեսանելի կողմերը։
Մանրամասները` տեսանյութում Iravaban.net

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը։}

«Հակաօրինական արարքները ճակատագրական են մարդու կյանքում․ դատահոգեբանական փորձաքննությունը հնարավորություն է տալիս լինել ավելի օբյեկտիվ և բացահայտել իրականությունը, ի տարբերություն իրավաբանական մոտեցման, որը սուբյեկտիվիզմ է թույլ տալիս», - ասում է պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը։ 
 «Մասնագետները պետք է ունենան...
news
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ»...
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ապրիլի 10-ին առցանց եղանակով մասնակցել են Ռուսաստանի Վ. Մ. Լեբեդևի անվան արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկայի ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովին: 
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական...
news
Բյուրոյի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)...
Փորձաքննությունների ազգային բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Որակի ապահովման միջազգային ծրագրի (IQAP) փորձարկումներին և ստացված դրական արդյունքներով հաջողությամբ հաղթահարել ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլը: 
Ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը...
news
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական բաժինները պարբերաբար գիտագործնական սեմինարներ են անցկացնում...

Հերթական սեմինարը նվիրված էր Փորձագիտության բնագավառում արհեստական բանականության կիրառմանը։

news
«ԶԼՄ և օրենսդրություն» առարկայի շրջանակում Լրագրության 3-րդ կուրիս ուսանողները այցելեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների...
Այցի ընթացում դասախոս Գոհար Մուրադյանի ղեկավարությամբ ուսանողները շրջել են բյուրոյի փորձագիտական լաբորատորիաներում։ Մասնավորապես՝ կազմակերպության նյութագիտական փորձաքննությունների լաբորատորիայում ապագա լրագրողները ծանոթացել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտության իրականացման առանձնահատկություններին, թմրամիջոցների ապօրինի...
news

Բյուրոյի փորձագետների գիտական աշխատանքները տեղ են գտել բելառուսական գիտական պարբերականում}

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի «Քրեաբանության, քրեագիտության և դատական փորձաքննության հարցեր» (Вопросы криминологии, криминалистики и судебной экспертизы) խորագրով գիտական հոդվածքների ժողովածուում հրատարակվել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանի և Բյուրոյի...
news
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է փոխգործակցությունը դատագենետիկական փորձաքննությունների...
Ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը և վրացական «ABM» ընկերության ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին մարտի 12-ին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ «GTH DNA» -ի և Բյուրոյի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում նախանշված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման...
news

Կրակ և ռնդյուն․ ինչպես են փորձագետները վերծանում հրդեհներն ու պայթյունները}

Iravaban.net -ն այս անգամ անդրադարձել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի գործունեությանը

news
Ամփոփվել են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի CERTAIN-FORS...
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանի գլխավորությամբ, փետրվարի 11-ին մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) կազմակերպած «Հետազոտություն, փորձարկում և նորարարություն դատական փորձաքննությունում»...