Address 0004 C. Yerevan Admiral Isakov ave. 24
Phone (+37410) 77 77 10
E-Mail info@nbe.am
WebSite www.nbe.am
Audio and Video, Photo-Technical and Portrait Expertise Department
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 04
Տեսակ՝ տեսաձայնագրառման
Ենթատեսակներ՝
04-01. ձայնի և հնչող խոսքի հետազոտություն,
04-02. ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և մոնտաժման հետքերի հետազոտություն,
04-03. տեսագրված պատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի հետազոտություն:
Կոդ՝ 05
Տեսակ՝ ֆոտոտեխնիկական և դիմանկարային
Ենթատեսակներ՝
05-01. լուսանկարային՝ ավանդական և թվային պատկերների և նրանց պատրաստման տեխնիկական միջոցների հետազոտություն,
05-02. լուսանկարային՝ ավանդական և թվային պատկերների նյութերի հետազոտություն,
05-03. մարդու նույնականացում լուսանկարային՝ ավանդական և թվային պատկերներով:
Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրային փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Տեսաձայնագրային փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- Տեսագրություն՝ լազերային սկավառակով,
- Ձայնագրություն՝ լազերային սկավառակով,
- Տեսաերիզ,
- Ձայներիզ:
Հետազոտման խնդիրները՝
- տեսաձայնագրող սարքի որոշում,
- տեսագրության հետազոտություն՝ նրանում առկա մոնտաժի կամ համակարգչային մշակման հետքեր հայտնաբերելու նպատակով,
- տեսագրությունների թվայնացում (անալոգային տեսաազդանշանի ներկայացումը թվային տեսաազդանշանի տեսքով),
- կոնկրետ տեսապատկերի առանձնացում, որակի լավացում և հետազոտություն։
Ֆոտոտեխնիկական, դիմանկարային փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- թվային կամ ոչ թվային ֆոտոլուսանկար, թվային ֆոտոլուսանկար՝ ներկայացված լազերային սկավառակով:
Հետազոտման խնդիրները՝
- ֆոտոլուսանկարի/տեսապատկերի որակի լավացում,
- ֆոտոլուսանկարի/տեսապատկերի վրա պատկերված օբյեկտների և սուբյեկտների երկրաչափական չափսերի վերլուծություն,
- ավտոմատացված դիմանկարային նույնացում։