slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

-Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական գիտաժողովի-

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները սույն թվականի ապրիլի 19-ին և 20-ին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Արևելք-արևմուտք, համագործակցություն դատական փորձաքննություններում, Ռուսաստանի արդարադատության նախարարության դատափորձագիտական հաստատությունների համակարգի գործունեության նորարարությունները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը նվիրված էր Ռուսաստանի արդարադատության նախարարության 220-, Ռուսաստանի արդարադատության նախարարության դատափորձագիտական հաստատությունների 110- և Ռուսաստանի Դաշնային կենտրոնի հիմնադրման 60-ամյակներին և անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրենի․գ․դ․, պրոֆեսոր Ալեքսանդր Ուսովը, ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկան Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օլեգ Յաստրեբովը, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատափորձագիտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Ժամբուլ Բեկժանովը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ ԱԱԻ դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով, այդ թվում զեկույցներով հանդես եկան՝ Մոսկվայի Օ.Ե.Կութաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, ի․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Ռոսսինսկայան և «Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարան» Դաշնային պետական ​​ինքնավար ուսումնական հաստատության իրավաբանական ինստիտուտի դատափորձագիտական գործունեության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր իրավաբան Սվետլանա Սմիռնովան, ներկայացվեցին դատափորձագիտական ոլորտում ձևավորված փորձը, առկա խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները, ծավալվեցին ակտիվ և արդյունավետ քննարկումներ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, փորձագիտական ներուժի զարգացմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը դատավարական գործընթացներում։

21 April 2022