slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

**Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի**

News_Image

Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքնությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված` «Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտի գիտական խնդիրները և տվյալ փորձաքննությունների կիրառումը դատական գործընթացներում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Միջոցառմանը ներկա էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան նաև ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում նաև Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Տ.Մամյանը:

Միջոցառման շրջանակներում հրատարակված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածույում ներառվել են նաև Բյուրոյի փորձագետների կողմից ներկայացված մի շարք գիտական հոդվածներ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:

19 April 2022