slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

*Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի*

News_Image

Սույն թվականի փետրվարի 17-ից 18-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի արդարադատության պետական ​​համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Ա.Ս.Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի կողմից կազմակերպված «Փաստաթղթերի դատական փորձաքննության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական ​​և գիտական ​​հաստատությունների առաջատար մասնագետներ  Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Շվեյցարիայից, Կանադայից և այլ երկրներից:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի պետական ​​արդարադատության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ. Կուլակովը, դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Ա. Ուսովը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես են եկել նաև ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում նաև Բյուրոյի ձեռագրաբանական, հեղինակային, փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մ.Ալոյանը:

Միջոցառման շրջանակներում հրատարակված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածույում ներառվել են նաև Բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված մի շարք գիտական հոդվածներ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:

23 February 2022