slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի.*

News_Image

2021թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովն անցկացվեց առցանց ձևաչափով, որին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտնականներ, գիտական և ​​փորձագիտական ​​ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի խորագիրն էր՝ «Մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների տեսական և գործնական խնդիրները»:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես եկան մասնակից պետությունների փորձագիտական կենտրոնների ղեկավարներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը:

Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր քննարկել դատափորձագիտական բնագավառի, մասնավորապես մտավոր սեփականության արդյունքների վերաբերյալ դատական փորձաքննույթունների ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ բարեփոխումները, մատնանշել տեսական և գործնական արդի խնդիրներն ու առանձնահատկությունները, դիտարկել նոր հետազոտական մեթոդների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ դատափորձագիտական առաջատար կառույցների լավագույն փորձին և գործընկեր երկրներում դատափորձագիտական ոլորտի այդ ուղղությամբ զարգացման հեռանկարներին:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին մի շարք ելույթներ՝ նվիրված մտավոր սեփականության արդյունքների դատական փորձաքննությունների ոլորտին: Զեկույցներ ներկայացվեցին նաև Բյուրոյի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի և ապրանքագետ-փորձագետ Աննա Հարությունյանի կողմից:

Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Բյուրոյի աշխատակիցների կողմից ներկայացված գիտական հոդվածները:

Այս ուղղությամբ միջազգային փոխգործակցության ակտիվ ծավալումն ունի կարևոր նշանակություն մեր երկրում դատափորձագիտական ոլորտի այս համեմատաբար նոր բնագավառի զարգացման ապահովման և փորձագիտական բավարար ներուժի ձևավորվան համար:

28 December 2021