slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորմանն ուղղված առաջին նիստը

News_Image

2021թ.-ի հոկտեմբերի 07-ին ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք.Մինսկ) տեսակոնֆերանսով և առկա ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման նպատակով փորձագիտական խորհրդի առաջին նիստը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմնին ներկայացված առաջարկության համաձայն նիստին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դատական փորձաքննության մարմնի ղեկավար, տեսակապի միջոցով մասնակցեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:

Նիստը վարում էր նախագծի հեղինակ բելառուսական կողմը՝ ի դեմս Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինի: Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և մասնակից այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցին առաջարկություններ համաձայնագրի և վերջինիս կից դրույթների որոշ կետերի նախագծերի վերաբերյալ, որոնք քննարկվեցին և սահմանված կարգի համաձայն կայացվեցին որոշումներ՝ համապատասխան առաջարկությունները ներառելով համաձայնագրի խմբագրված տարբերակում:

Օրակարգում ներառված և տեսակոնֆերանսի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ՝ լսելով բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների կարծիքները:

Նիստի ավարտին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանն իր եզրափակիչ ելույթում շնորհավորեց բոլոր մասնակիցներին ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման կապակցությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինին՝ Խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մասնակից երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների կողմից կներդրվեն բոլոր հնարավոր ջանքերը ձևավորվող Խորհրդի առավել արդյունավետ գործունեության ապահովման համար:

Հարկ է ընդգծել, որ նշված խորհրդի ձևավորումը կարևոր հարթակ կհանդիսանա ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների համագործակցության մակարդակի բարձրացման, երկարաժամկետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովման, միասնական մեթոդաբանության ձևավորման, համագործակության առաջնահերթ ուղղությունների որոշման, դատափորձագիտական ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների գործնական փոխգործակցության և տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգման, դատափորձագիտական գործունեության ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունների միմյանց համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցերում աջակցության, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում ի հայտ եկող այլ խնդիրների համակարգված լուծման արդյունավետ ուղիների մշակման համար:

08 October 2021