slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հյուրընկալվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյում

News_Image

Նախօրեին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հյուրընկալվեցին  ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, այցի նպատակն էր ծանոթանալ ակադեմիայի կազմում գործող Հայաստանի Հանրապետության խոշորագույն փորձագիտական կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին, գիտագործնական ներուժին, տեխնիկական հագեցվածությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման պայմանների ապահովմանը։

Հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ՀՀ ԳԱԱ նախագահին ներկայացվեց նախորդ տարիների ընթացքում կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններով ձևավորված փորձը, ունեցած ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի  զարգացման ապահովման հեռանկարները՝ ներկայացնելով այդ առումով վերջին տարիների կարևոր ձեռքբերումները:

Այնուհետև, իրականացվեց շրջայց կազմակերպության բոլոր ստորաբաժանումներով և լաբորատորիաներով՝ տեղում ծանոթանալով  կատարվող աշխատանքների բնույթին, կիրառվող մեթոդաբանությանը, ընթացակարգերին և այլ առանձնահատկություններին:

Շրջայցի ընթացքում առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկվեցին կիրառական նշանակություն ունեցող գիտագործնական բնույթի մի շարք հեռանկարային հարցեր, ծավալելով արդյունավետ քննարկումներ տարբեր մասնագիտական ուղղություններով:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը գոհունակություն հայտնեց ՀՀ-ում նորարարական հնարավորություններով օժտված փորձագիտական կազմակերպության գործունեության պատշաճ ընթացքի շարունակական ապահովման համար՝ ընդգծելով իր պատրաստակամությունը ոլորտի գիտականահեն զարգացման ապահովմանն ուղղված հարցերում անվերապահ աջակցություն ցուցաբերելու առումով:

Հանդիպման ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ պարոն Աշոտ Սաղյանին այցելության համար, նշելով, որ Կազմակերպության զարգացման գործում զգալի է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի դերն ու նշանակությունը, հատկապես՝ դատափորձագիտության ոլորտի տարբեր բնագավառների մասնագիտական ուղղություններով փորձագիտական աշխատանքների գիտական ապահովման, Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի հետ միջմասնագիտական կապերի ամրապնդման, ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի պահպանմանն ու զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում ներգրավածության ապահովման առումով:

20 December 2021