slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Անցկացվեց հերթական միջազգային վեբինար Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնակցությամբ

News_Image

2022 թվականի օգոստոսի 23-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ճապոնիայում էկոլոգիական մշտադիտարկում իրականացնող առաջատար կառույցներից մեկի՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի (Environmental Control Center Co., Japan) հետ 2018 թվականից սկսած ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց հերթական առցանց վեբինարը:

Վեբինարին որպես մոդերատորներ հանդես եկան Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի ավագ մասնագետ Մասաշի Սուգիյեն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:

Վեբինարին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան բնագավառների փորձագետները, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանը։

Վեբինարն այս անգամ նվիրված էր Ճապոնիայում առկա էկոլոգիական խնդիրներին, մասնավորապես` օդում եռավալենտ քրոմի և ասբեստի մանրաթելերի առկայությանն ու  դրանց քանակության որոշմանը, ծովում առկա պլաստիկի թափոնի քանակության նվազեցմանը և այդ բնագավառի մի շարք կարևոր հիմնախնդիրներին, որի շրջանակներում Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից ներկայացվեցին մի շարք ելույթներ:

Վեբինարի ընթացքում տեղի ունեցան նաև գործնական քննարկումներ Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնագետների հետ՝ միջազգային համագործակցության շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային հեռանկարների նախանշման, աշխատանքների շարունակական իրականացման և ներուժի համատեղմամբ կարևոր ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մշակման համար։

05 September 2022