slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ-INL) ծրագրի նորանշանակ ղեկավարի այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

News_Image

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի նորանշանակ ղեկավար, առաջին քարտուղար Ալեքսիս Հաֆթվանին՝ ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանի ուղեկցությամբ։

Այցի ընթացքում ԹՊԻՀ ծրագրի ղեկավարին ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված բաղադրիչի հաջող իրագործման արդյունքները, կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները, հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները, ներկայիս կառուցվածքը և այլ մանրամասներ:

Իրականացվեց նաև շրջայց կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, որի ընթացքում ներկայացվեց ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում կազմակերպությանը նվիրաբերված մի շարք կարևոր սարք-սարքավորումների կիրառմամբ դատափորձագիտական բնագավառի, այդ թվում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների փորձագիտական հետազոտական հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված և Կազմակերպության սեփական միջոցների հաշվին ձեռք բերված ժամանակակից հետազոտական հնարավորությունները։ Ընդգծվեց նաև դրանց կիրառման դերն ու նշանակությունը, ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում վերջիններիս կողմից պատվիրակվող փորձաքննությունների կատարման, այնպես էլ քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից կայացվող որոշումների հիման վրա նշանակվող փորձաքննությունների պատշաճ կատարման և հիմնավոր ու արժանահավատ արդյունքների ապահովման համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև միջազգային չափանիշներին դատափորձագիտական գործընթացների համապատասխանեցմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, առաջնահերթ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործման՝ դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման կարևորությունը, որի իրականացմանը ներգրավված է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ներկայումս Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտին առնչվող արդիական մի շարք հարցեր և ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականության ապահովման կարևոր հիմնանդիրները։

Այցի ավարտին ԹՊԻՀ ծրագրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանին ջերմ ընդունելության, առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին հանգամանալից ծանոթացման համար՝ պատրաստակամություն հայտնելով հետագա ակտիվ համագործակցության ծավալման հարցում։

Տնօրեն Ա.Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով իր հրավերն ընդունելու և Բյուրո այցելության համար ընդգծեց, որ անչափ բարձր է գնահատվում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ԹՊԻՀ ծրագրի դերն ու նշանակությունը մեր երկրում խոշորագույն առաջատար դատափորձագիտական կառույցի հիմնադրման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման աջակցությանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդմանը, քանի որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանն աջակցելու, օբյեկտիվ իրականության բացահայտման և արդարադատության իրականացման գործում

28 March 2022