slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է միջազգային խորհրդարանական համաժողովին

News_Image

Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և զանգվածային լրատվամիջոցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լ.Ս.Անանիչի հրավերով սույն թվականի հունիսի 14-ին և 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ Մինսկ քաղաքում մասնակցել է «Պատմական հիշողություն. միասնությամբ ձեռք բերված մեծ հաղթանակ» խորագիրը կրող միջազգային խորհրդարանական համաժողովին:

Միջազգային խորհրդարանական համաժողովը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի և դատախազության կողմից, որի նպատակն էր միավորել միջազգային հանրության ջանքերը` պաշտպանելու պատմական հիշողությունը, իրականացնելու փորձի փոխանակում օրենսդրական կարգավորման ոլորտում՝ կանխարգելելու նացիզմի վերականգնումը, նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների հերոսացումը, ինչպես նաև փոխգործակցությամբ ուսումնասիրել ԱՊՀ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի և Մեծ ներքաղաքական պատերազմների պատմական ճշմարտության և կեղծման դեպքերը, որոնք ունեցել են որոշիչ ազդեցություն հանրության ճակատագրի վրա ոչ վաղ անցյալում և ներկայում:

Համաժողովի նախօրեին Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և տնօրենի տեղակալ Արա Գրիգորյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ներկայացուցիչների համար Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունում կազմակերպվել էր ընդունելություն, որտեղ տեղի է ունեցել նաև քննարկում համաժողովի՝ «Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի» երրորդ թեմատիկ սեկցիայի օրակարգի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության դատախազության գիտագործնական կենտրոնի ղեկավար Իգոր Մարոզը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունից Վալերի Տոլկաչովը և այլ ներկայացուցիչներ:

Համաժողովի առաջին օրը Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանին ընդունեց և աշխատանքային քննարկում ունեցավ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը: Վերջինս շնորհակալություն հայտնեց Արգամ Հովսեփյանին հրավերն ընդունելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար, ընդգծելով հայ-բելառուսական փոխգործակցության ամրապնդման կարևորությունը նաև դատափորձագիտական ոլորտի զարգացման ապահովման համատեքստում՝ ի շահ մեր երկրներում օրինակաության հաստատմանն ու իրավակարգի ամրապնդմանը: Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի և համագործակցային կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնողականության համար՝ ընգծելով մեր երկրներում դատախազական համակարգի դերի կարևորությունը նաև դատափորձագիտական ոլորտի զարգացման բնականոն ընթացքի ապահովմանն աջակցելու գործում:

Համաժողովի առաջին օրը Մինսկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի թանգարանի նիստերի դահլիճում կայացել է միջազգային համաժողովի՝ «Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի» երրորդ թեմատիկ սեկցիայի աշխատանքները, որի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ որպես հանցագործություն առանց վաղեմության ժամկետի: Հայ բնակչության զանգվածային բնաջնջման և տեղահանման հանգեցրած գործողությունների համակարգային նկարագիրը» թեմայով: Նշված սեկցիայի աշխատանքներին ներկա էին նաև՝ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Մարինա Ղազարյանը, Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը, մի շարք ներկայացուցիրներ՝ Բելառուսի Հանրապետությունից, Ռուսաստանի դաշնությունից, Ղազախստանից և այլ երկրների պետական տարբեր գերատեսչություններից և գիտական կազմակերպություններից:

Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մաքսիմ Վորոնինը, վարչության պետ Վալերի Տոլկաչովը, Ռուսաստանի Դաշնության «Պատմական հիշողություն» ֆոնդի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Նատալյա Սելյուկինը և այլոք: Տեղի է ունեցել նաև շրջայց թանգարանում, ծավալվել են մտքերի փոխանակություն և արդյունավետ քննարկումներ տվյալ սեկցիայի մասնակիցների միջև:

Համաժողովի շրջանակներում մասնակիցները, այդ թվում նաև Բյուրոյի և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունների անդամները Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի, Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մասնակցել են Բելառուսի Հանրապետության հաղթանակի հրապարակում, ինչպես նաև «Խատին» հուշահամալիրում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:

Այցելություն է տեղի ունեցել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի մասայական թաղման արտաշիրմման վայր, որտեղ Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից մասնագիտական, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը, որպես քաղաքակիրթ աշխարհին հայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ ճեպազրույց է ունեցել տեղում ներկա լրագրողների հետ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անպատժելիության թելերով փոխկապակցված է մարդությանը հայտնի հետագա այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ:

Համաժողովի երկրորդ օրը Բելառուսի Հանրապետության ազգային ժողովում տեղի է ունեցել համաժողովի պլենար նիստը, որին մասնակցում էին Բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը, տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Խումարյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ Ս.Բագրատյանը, Մ.Ղազարյանը և պատվիրակություններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ մի շարք այլ երկրներից, որի ընթաքում ողջունի խոսքով և ելույթներով հանդես են եկել Բելառուսի Հանրապետության ԱԺ նախագահը, Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Բելառուսի Հանրապետության վարչապետը, այլ պաշտոնատար անձինք Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից, ինչպես նաև ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Ղազարյանը:

Համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել նաև Բելառուսի Հանրապետության դատախազության գիտագործնական կենտրոնի նորանշանակ ղեկավար Իգոր Մարոզի հետ, քննարկվել են դատափորձագիտական բնագավառին վերաբերող դատավարական և մասնագիտական մի շարք խնդիրներ, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին առաջարկվել է ընդգրկվել Բելառուսի դատախազության կողմից հիմնադրված «Законность и правопорядок» ամսագրի խմբագրական խորհրդում՝ գիտագործնական կապերի առավել ընդլայնման նպատակով:

Առանձին այց է տեղի ունեցել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում՝ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռ. Խումարյանի հետ, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել նաև տեղի ունեցած միջազգային համաժողովի արդյունքների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է միջազգային գիտագործնական կապերի ամրապնդումն ու հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի շահերի ապահովմանը, գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացմանը։

28 June 2022