Monday, Jan 22nd

Last update03:52:44 PM GMT

N. B. E.

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Archive 2015 Մասնակցություն «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» 10-րդ միջազգային գիտաժողովին

Մասնակցություն «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» 10-րդ միջազգային գիտաժողովին

  • PDF

2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է 2 տարին մեկ` սկսած 1997 թվականից, և կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:

CSIT-2015 հոբելյանական գիտաժողովի նպատակն էր՝ նպաստել կոմպյուտերային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների գիտական գաղափարների փոխանակմանը, ներկայացնել և քննարկել հետազոտությունների արդյունքները։ CSIT-2015 հոբելյանական գիտաժողովի կարևորագույն հարցերից էր Հայաստանի Հանրապետությունում սուպերկոմպյուտերային ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ հարցերի քննարկումը և առաջարկների ներկայացում։ Այս թեմային էր նվիրված 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված կլոր սեղանը, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն պարոն Արտաշես Ջավադյանը, Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման փորձաքննությունների բաժնի պետ Սերգեյ Բադալովը և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Հայկ Հերթևցյանը։

Մասնավորապես, պարոն Արտաշես Ջավադյանը քննարկումների ժամանակ հանդես եկավ ծավալուն զեկույցով, որը նվիրված էր դատափորձագիտական բազաներին, ինչպես նաև  փորձագիտական և գիտահետզոտական աշխատանքներում դրանց կիրառության հնարավորություններին։ Զեկույցի ընթացքում պարոն Ջավադյանի կողմից ողջունվեց սուպերկոմպյուտերային ազգային կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը և կարևորվեց այդ կենտրոնի դերն ու նշանակությունը դատափորձագիտական տվյալների բազաների համակարգված և հուսալի պահպանման, մշակման, դրանցում առկա տվյալների արագ որոնման, ինչպես նաև իդենտիֆիկացիոն մի շարք հարցերի լուծման մեջ։ Միաժամանակ նշվեց նաև, որ կազմակերպության  Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման փորձաքննությունների և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժիններում իրականացվող մի շարք հետազոտությունների շրջանակներում անհրաժեշտ են լինում մեծ հաշվողական ռեսուրսներ, որոնց լուծմանը նաև կնպաստի սուպերկոմպյուտերային ազգային կենտրոնի ստեղծումը։

JoomlaWatch Stats 1.2.9 by Matej Koval