Tuesday, Oct 17th

Last update04:02:36 PM GMT

N. B. E.

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here: Vacancy

Հայտարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի՝ կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու: Թեկնածուի տարիքը ընտրության պահին պետք է լինի 65-ից ցածր, նա պետք է ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին: Համաձայն «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կանոնադրության՝ տնօրենի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն:

Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
  3. Լուսանկար
  4. Քաղվածք աշխատանքային գրքույկից
  5. Ինքնակենսագրություն
  6. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
  7. Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն (դրա առկայության դեպքում)
  8. Գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
  9. Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
  10. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  11. Տեղեկանք մշտական բնակության վայրից
  12. Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
  13. Կազմակերպության զարգացման ծրագիր
  14. ԱՆձնագրի և սոց. քարտի պատճեները:

Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրում ենք ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին՝ հետևյալ հասցեով՝ 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-70-51:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Last Updated on Tuesday, 26 September 2017 10:01

JoomlaWatch Stats 1.2.9 by Matej Koval