Tuesday, Oct 17th

Last update04:02:36 PM GMT

N. B. E.

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here: Archive 2014 Փորձագետը՝ դժբախտ պատահարների աճի մասին

Փորձագետը՝ դժբախտ պատահարների աճի մասին

  • PDF

Ցավալին այն է, որ վնասվածքներ ստանում են հատկապես տղա երեխաները եւ երիտասարդները՝ վնասելով աջ ձեռքի դաստակը, զրկվելով մատներից Կատարելով հրագործական արտադրատեսակների հետ կապված փորձաքննություններ, վերջին 9 տարիների ընթացքում, ես բազմակի անգամ առնչվել եմ մի շարք խնդիրների հետ, ինչի մասին անդրադարձել եմ «Պետություն եւ Իրավունք» հանդեսի 2011թ. N 4 (54) -ում։

Այս տարվա առաջին ամիսներից սկսած՝ աճել են դժբախտ պատահարների դեպքերը, կապված հրագործական արտադրատեսակների օգտագործման հետ։ Եթե նախկին տարիների ընթացքում տարեկան փորձաքննությունները, որտեղ կիրառվել են հրագործական արտադրատեսակներ եւ դրանց հետ կապված դժբախտ պատահարների դեպքերը կարող էին կատարվել տարեկան 5-6 փորձաքննություն, ապա այս տարվա սկզբից այդ քանակի փորձաքննություններ նշանակվում են ամեն ամիս։

Հետազոտելով Երեւան քաղաքի շուկաներում վաճառվող եւ փորձաքննության ներկայացվող հրագործական արտադրատեսակները՝ կարող եմ ասել, որ դրանք ունեն ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ներմուծման աղբյուր (ներմուծված՝ մաքսանենգ եղանակով)։

Հանդիպում են հրագործական արտադրատեսակներ, որոնց վրա առկա են արտադրողի լոգոտիպը, արտադրատեսակի կոդը, ներմուծող կազմակերպության ամբողջական տվյալները, ինչպես նաեւ հայատառ անվտանգության կանոնները։ Դա գովելի է։ Բայց շուկայում առկա են մի շարք հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայի անվտանգության կանոնները, զգուշացումները թարգմանված չեն հայերեն եւ նրանց վրայի ծավալուն բացատրությունները մնում են անհասկանալի՝ անգլերենին չտիրապետող երիտասարդի համար։ Վաճառքում հանդիպում են նաեւ հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայից չես կարող կռահել, թե ով է արտադրել, ով է ներմուծել ՀՀ եւ դրանք մեծամասամբ ցածր որակի, տնայնագործական եղանակով պատրաստված տեսականի են, որի որակը չի կարելի երաշխավորել, իհարկե, դրանց գործարկումը շատ վնասվածքահարույց է։

Լրատվամիջոցները հաճախ են դիմում մեզ, խնդրում պարզաբանումներ՝ հրագործական արտադրատեսակների առանձնահատկությունների մասին։ Հրագործական արտադրատեսակները, ըստ անվտանգության կանոնների, տարանջատվում են 5 դասի։

Առաջի դասին են պատկանում այն արտադրատեսակները, որոնց անվտանգության գոտին հավասար է 10-50 սանտիմետր, դրանք են բենգալյան մոմերը, սեղանի երդիկը եւ այլն։

Երկրորդ դասին պատկանող արտադրատեսակի անվտանգության գոտին կազմում է 0, 5- 5 մետր, դրանք են՝ ճայտուկները (տպՑՈՐՊՈ), բոլոր տեսակի շատրվանները, վերգետնյա հրավառությունները։

Երրորդ դասի անվտանգության գոտին կազմում է մինչեւ 20 մետր, դրանք են սալյուտները, հրթիռները եւ տոնակատարության գնդերը:

Չորրորդ դասին պատկանող արտադրատեսակի անվտանգության գոտին կազմում է 20 մետրից ավելի հեռավորությունը։ Այս խմբի հրագործական արտադրատեսակները համարվում են պրոֆեսիոնալ հրատեխնիկա եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն։

Հինգերորդ դասը զինվորական նպատակով օգտագործվող հրավառություններն են, որոնք չեն լինում ազատ վճառքում եւ դրանք շահագործվում են միայն զինվորականների կողմից։

Վտանգավոր գոտին համարվում է այն գոտին, որ ամբողջ շառավիղով հնարավոր է ստանալ վնասվածքներ եւ նրա տարածքի մեջ կայծից կարող է բռնկվել հրդեհ։

Նշեմ, որ բացի առաջին դասից, մնացած բոլոր դասերի հրագործական արտադրատեսակները չի թույլատրվում պահել ձեռքի մեջ։ Խնայելով ձեր եւ ձեր կողքինների անվտանգությունը՝ հրագործական արտադրատեսակները օգտագործելուց առաջ ուշադիր նայեք վրայի գրառումները, եթե անգամ հասկանալի չէ վրայի լատինատառ բացատրությունը, վրայի հեռավորության չափը կարելի է առանց անգլերեն իմանալու հասկանալ, որովհետեւ նշվում է մետրերով։

Երեւան քաղաքի շուկան հետազոտելու ժամանակ հանդիպեցի մի շատ հաճելի փաստի։ «Փեթակի» վաճառողներից մեկը ինձ ցույց տվեց իր իսկ կողմից մշակած թուղթ, որտեղ գնողին բացատրվում էին անվտանգության կանոնները եւ ստորագրվում, որ նա դրանց հետ ծանոթ է։ Այ, լավ կլիներ, որ բոլոր վաճառողները լինեին այդքան պարտաճանաչ՝ ծանոթացնեին գնորդներին անվտանգության կանոնների հետ եւ չվաճառեին տնայնագործ արտադրանք։

Հրագործությունը (տՌՐՏՑպւվՌՍՈ) հունարենից թարգմանաբար նշանակում է «տՌՐՏ» -կրակ, «ՑպւվՏ»- արվեստ, դրա համար էլ, թեկուզ շատ գեղեցիկ է, բայց վտանգավոր է, ուստի հրագործական արտադրատեսակը օգտագործելիս անհրաժեշտ է խիստ պահպանել անվտանգության կանոնները։

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի

ՊՀՓԲ-ի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ

JoomlaWatch Stats 1.2.9 by Matej Koval