Monday, Dec 18th

Last update03:52:44 PM GMT

N. B. E.

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here: Archive 2013 Վերապատրաստման շրջանակներում

Վերապատրաստման շրջանակներում

  • PDF

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ուսումնակրթական բաժինը շարունակում է կազմակերպել և անցկացնել կատարելագործման և վերապատրաստման ուսուցողական դասընթացներ (նախաքննության, հետաքննության և այլ մարմինների աշխատակիցների համար)

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ուսումնակրթական բաժինը ՀՀ Դատախազության հետ 05.02.2013թ. կնքված պայմանագրի շրջանակներում շարունակում է կազմակերպել և անցկացնել փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող աշխատակիցների (նախաքննության, հետաքննության և այլ մարմինների) կատարելագործման և վերապատրաստման ուսուցողական դասընթացներ: 2013թ. երրորդ եռամսյակում ուսումնակրթական բաժնի կողմից կազմակերպվել և անցկացվել են արտագնա (վերապատրաստման և կատարելագործման) ուսուցողական դասընթացներ ԼՂՀ ոստիկանության և քննչական վարչության, ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության տարածքային բաժինների նախաքննություն և հետաքննություն իրականացնող մարմինների իրավասու աշխատակիցների համար:

Դասընթացներն անցկացվել են կազմակերպության արհեստավարժ և բազմամյա փորձ ունեցող դասախոսական անձնակազմի կողմից դիդակտիկ նյութերի (այդ թվում նաև էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված) ժամանակակից համակարգչային տեխնիկայի, անհրաժեշտ գույքի, գրականության, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների օգտագործմամբ: Նշված դասընթացներին մասնակցել են թվով 65 իրավասու աշխատակիցներ՝ 27 քննիչ, 4 քրեագետ փորձագետ և 34 հետաքննություն իրականացնող սպաներ: Դասընթացները անցկացվեցին բարձր մակարդակով, որի համար ԼՂՀ ոստիկանապետի կողմից տրվել է շնորհակալագիր:

JoomlaWatch Stats 1.2.9 by Matej Koval