Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնական գործառույթները

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հուլիսի 2004 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1127-Ն, նրա մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու 23 հունիսի 2005 թվականի N 867-Ն և նոր լրացումներ կատարելու և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն ստեղծելու 11 հունիսի 2009 թվականի N 638-Ն որոշումների՝ կազմակերպության հիմնական գործառույթներն են`

  1. ա) քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը,
  2. բ) իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
  3. գ) փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը,
  4. դ) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում և գործածության համար երաշխավորում,
  5. ե) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում:
  6. զ) հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում,
  7. է) իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում,
  8. ը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում,
  9. թ) զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող (նախապատրաստված) հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում,
  10. ժ) քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում: