ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Փորձաքննությունների նշանակման դատավարական կարգը
Քննչական գործողություններ
Քրեական վարույթն իրականացնող մարմինը ինչպես մինչև քրեական գործի հարուցումը, այնպես էլ գործի հարուցումից հետո իր առջև կանգնած խնդիրները ժամանակին ու լրիվ իրականացնելու համար կատարում է բազմազան, բնույթով տարբեր դատավարական գործողություններ:
Ապացույցների հավաքմանը, ստուգմանը, գնահատմանը և օգտագործմանը անմիջականորեն ուղղված լինելու յուրահատկությամբ առանձնանում է գործողությունների մի խումբ, որը տեսության մեջ և պրակտիկայում ընդունված է անվանել քննչական գործողություններ:
Քննչական գործողություններ
- հարցաքննություն
- առերեսում
- զննում
- ճանաչման ներկայացնելը
- արտաշիրիմում
- քննում
- գույքի վրա կալանք դնելը
- նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներ վերահսկելը
- հեռախոսային խոսակցություններ լսելը և ձայնագրելը
- քննչական փորձարարություն
- խուզարկություն
- առգրավում
- նմուշների ստանալը
- փորձաքննության նշանակում և կատարում:
Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրամքի միջոցները
Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
(Հիմք՝ ՔԴՕ 280-րդ հոդված)
Քննչական գործողություների կատարման ընդհանուր կանոնները
- Քննչական գործողությունները քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող են կատարվել միայն քրեական գործ հարուցելուց հետո (բացառություն են կազմում դեպքի վայրի զննությունը և փորձաքննություն նշանակելը):
- Քննչական գործողությունները կարող են կատարվել կոնկրետ նպատակի և բավարար հիմքերի առկայության դեպքում, քանի որ յուրաքանչյուր քննչական գործողություն իրենից ներկայացնում է որոշակի ներխուժում օրենքով պահպանվող իրավունքների և շահերի ոլորտ:
- Քննչական գործողությունների կատարման կարգը և արդյունքների դատավարական ձևակերպումը պետք է կատարվեն ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան:
- Քննչական գործողությունների կատարման ընթացքում պետք է պահպանվեն դրա մասնակիցների, ինչպես նաև քրեական գործի քննությանը մասնակցող այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
- Քննչական գործողությունների օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու համար պատասխանատվություն է կրում քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Հետաքննության մարմնի լիազորությունները
- մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն.
- քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն։
(Հիմք՝ ՔԴՕ 57-րդ հոդվածի 2-րդ մաս)
Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը
- Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
- Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննության, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակել փորձաքննություն:
(Հիմք` ՀՀ ՔԴՕ 180-րդ հոդված)
Մասնագետի կողմից ուսումնասիրության կատարման պայմանները
- Մասնագետի գործունեությունը լրացնում է քննիչի գործունեությունը և անկախ հանդես չի գալիս։
- Մասնագետը եզրակացություն չի տալիս և ընդհանրապես չի ձևակերպում ոչ մի հետևություն, որն ապացուցողական նշանակություն կունենա գործի համար: Նրա ամբողջ գործունեությունն ընթանում է այն քննչական գործողության շրջանակներում, որին նա մասնակցություն է ունենում:
- Մասնագետների գործունեության արդյունքներն ինքնուրույն ապացույցի նշանակություն չունեն, բայց հանդես են գալիս որպես համապատասխան քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մաս:
Քննիչի լիազորությունները
- մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
- հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
- գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
- լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին փորձագետին հայտնած բացարկները:
(Հիմք՝ ՔԴՕ 55-րդ հոդվածի 4-րդ մաս)
Փորձագետը՝ որպես քրեական դատավարության առանձնահատուկ սուբյեկտ
Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով՝ գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:
Քրեական գործով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետ չի ներգրավվում:
(Հիմք` ՀՀ ՔԴՕ 85-րդ հոդվածի 1,2,3-րդ մասեր)
Փորձագետի իրավական դրությունը /կարգավիճակը/
- փորձագետի ողջ գործունեությունը կանոնակարգվում է օրենսդրությամբ,
- փորձագետը դատավարության ինքնուրույն մասնակից է` հանդես գալով մյուս սուբյեկտներից անկախ,
- նրա գլխավոր գործառույթը հատուկ գիտելիքների կիրառմամբ կատարված փորձաքննության օբյեկտների և գործի նյութերի հետազոտությունների հիման վրա եզրակացություն տալն է,
- փորձագիտական հետազոտության նպատակը հատուկ գիտելիքների կիրառմամբ, օբյեկտի ուսումնասիրման հիման վրա ապացուցողական փաստերի հաստատումն է,
- փորձագետն ազատված է անհրաժեշտ տեղեկատվության հավաքման պատասխանատվությունից և պետք է միայն գործառի իրեն տրամադրված նյութերը, սակայն իրավունք ունի փորձաքննությունը նշանակած անձից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը պարտավոր է բավարարել փորձագետի միջնորդությունը,
- փորձագետը գործի նյութերը հետազոտում է միայն իր առջև դրված հարցերի առումով, իր իրավասության սահմաններում,
- փորձագետի եզրակացությունում շարադրված փաստերի ապացուցողական նշանակությունը գնահատվում է ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ դատավարական ձևի:
Փորձագետի իրավասությունը
Կոնկրետ տեսակի, ձևի և ենթատեսակի դատական փորձաքննության տեսությանը և մեթոդիկային տիրապետելն է: Ընդունված է տարբերել փորձագետի իրավասության գիտական և սուբյեկտիվ կողմերը:
Փորձագետի ձեռնահասությունը
Փորձաքննության առարկային վերաբերվող առաջադրված հարցերը լուծելու ունակությունն է: Այն որոշվում է նրա կրթության և մասնագիտական պատրաստվածության մակարդակով, ինչպես նաև հետազոտությունների տվյալ բնագավառում աշխատանքի փորձով:
Փորձագետն իրավունք ունի
- քրեական վարույթն իրականացնող մարմնից եզրակացություն տալու համար պահանջել անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր համեմատական հետազոտման համար.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալ եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերի և գործի նյութերից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալ կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկաներին, ծանոթանալ փորձաքննության առարկային վերաբերվող նյութերին, դրանցից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ.
- մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին, որքանով դրանք վերաբերվում են փորձաքննության առարկային և անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.
- դատարանի և դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են փորձաքննության առարկայի և փորձագետին առաջադրվող հարցերի ձևակերպման հետ.
- ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը և արձանագրության մեջ իր գործողությունների և բանավոր եզրակացության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
- ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
- փորձագետն իրավունք ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
(Հիմք` ՀՀ ՔԴՕ 85-րդ հոդվածի 6-րդ մաս)
Փորձագետը պարտավոր է
- քրեական վարույթն իրականացնող մարմնին և իրեն հրավիրած անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.
- իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն.
- հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար`այդ մասին կազմելով եզրակացություն.
- եզրակացություն տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլ նաև իր իրավասության շրջանակների մեջ մտնող ու փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել փորձաքննության կատարման ծախսերի նախահաշիվ և կատարված ծախսերի մասին հաշվետվություն.
- ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելու, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հարաբերությունների մասին.
- քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը`առանց նախագահողի թույլտվության.
- ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
- դատարանի նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.
- առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
(Հիմք` ՀՀ ՔԴՕ 85-րդ հոդվածի 4-րդ մաս)
Թարգմանչի, մասնագետի, փորձագետի վարձատրությունը
- Քրեական գործով վարույթում թարգմանիչը, մասնագետը, փորձագետը ստանում են
- աշխատանքի վայրից աշխատավարձ, եթե աշխատանքը կատարել են ծառայության առաջադրանքի կարգով.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ պայմանավորված չափով վարձատրություն պետական բյուջեի հաշվին, եթե աշխատանքը կատարել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով.
- համապատասխան կողմի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ կողմի հետ ունեցած պայմանավորվածությամբ:
- Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է թարգմանչի, մասնագետի, փորձագետի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:
- Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:
- Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:
- Քրեական վարույթն իրականացնող մարմինը և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները: Վկային նրա իրավունքները և պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջին հարցաքննությունից առաջ, և կրկին` դատական նիստում:
- մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը. դատաբժշկական փորձագետի եզրակացությունը.
- հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելով իր գործողությունների /անգործության/ բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք. դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը.
- վկայի կամ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու կամ վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները. դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.
- գործի համար նշանակություն ունենալու դեպքում տուժողի, կասկածյալի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը` տարիքի մասին փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում` դատաբժշկական կամ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական բնագավառների փորձագետների եզրակացությունները:
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը։
- Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են`
- կասկածյալի ցուցմունքները,
- մեղադրյալի ցուցմունքները,
- տուժողի ցուցմունքները,
- վկայի ցուցմունքները,
- տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները,
- դատապարտյալի ցուցմունքները,
- փորձագետի եզրակացությունը,
- իրեղեն ապացույցները,
- քննչական և դատական գործողությունների արձանագրությունները,
- այլ փաստաթղթերը:
- Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետևություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով:
- Փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ:
- Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:
- Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն և հաստատում է այն իր ստորագրությամբ, որն ուղարկվում է փորձաքննություն նշանակող անձին:
- Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը) և ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ և այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ:
- Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները և այլ նյութեր, ինչպես նաև փորձագետի հետևությունները պարզաբանող լուսանկարները, սխեմաները:
- Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:
- Որոշակի, երբ փորձագետն առաջադրված հարցերին տալիս է միանգամայն որոշակի /հաստատող կամ ժխտող/ պատասխաններ:
- Հավանական, երբ փորձագետը չի կարողանում կամ հնարավորություն չի ունենում որոշակի պատասխանել առաջադրված հարցերին, բայց որոշակի հատկանիշների համակցության հիման վրա ենթադրական դատողություն է անում այդ առնչությամբ, օրինակ՝ համեմատվող օբյեկտների նույնության մասին, հետքերի առաջացման մեխանիզմի մասին և այլն:
- Երբ փորձագետն արձանագրում է առաջադրված հարցերին պատասխանելու անհնարինությունը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի, եթե ներկայացված հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:
- եթե առաջադրված հարցը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից / ՔԴՕ հոդվ. 250/: Փորձագետի առջև երբեմն դրվում են քննիչի կամ դատարանի իրավասությանը վերաբերվող հարցեր: Երբեմն հարցերը հասցեագրվում են ոչ անհրաժեշտ մասնագիտությամբ փորձագետին:
- Եզրակացություն տալու համար փորձագետին ներկայացված նյութերի ոչ պիտանելիության ու անբավարարության նկատառումով: Դա շատ հաճախ պայմանավորված է նմուշների փոքրաքանակությամբ կամ նույնացվող օբյեկտի վերաբերյալ նվազ տեղեկատվությամբ /օրինակ՝ մատնահետքում չեն պատկերվել պապիլյար գծանախշի կառուցվածքի անհրաժեշտ քանակությամբ առանձնահատկություններ/:
- Գիտության և փորձագիտական պրակտիկայի ժամանակակից վիճակը հնարավորություն չի ընձեռում լուծել փորձագետի առջև դրված հարց: Երբեմն փորձագետի առջև դրվում են հարցեր, որոնց մի մասը նա կարող է լուծել, իսկ մյուս մասն ի վիճակի չէ լուծելու: Այդպիսի դեպքում կազմվում է եզրակացություն, որում, ըստ էության, հետևություններից հետո փորձագետը նշում է, թե որ հարցերին և ինչու նա չի կարող պատասխանել: Հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ վերադարձվում է փորձաքննությունը նշանակած անձին առանց փորձաքննության կատարման: Դա տեղի է ունենում.
- փորձաքննության նշանակման դատավարական կարգի խախտման,
- այն հիմնարկում, որտեղ ստացվել է նյութը, անհրաժեշտ մասնագետների, սարքավորումների կամ հետազոտության կատարման համար պահանջվող նյութերի բացակայության դեպքերում:
- Բարդ կամ կրկնակի փորձաքննությունները կարող են կատարվել միանձնյա կամ նույն մասնագիտությամբ փորձագետների հանձնաժողովի կողմից: Կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը: Միասնական կարծիքի հանգելու դեպքում փորձագետները ստորագրում են եզրակացությունը: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:
- Հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը:
- Եթե քրեական գործով նշանակություն ունեցող որևէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն:
- Համալիր փորձաքննության շրջանակում պարզաբանված փաստական տվյալների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը:
- Փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասի տակ, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը:
- Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին առանց համալիր փորձաքննություն կատարելու պահանջի, ապա անհրաժեշտության դեպքում այդ հիմնարկի ղեկավարը կարող է կազմակերպել համալիր փորձաքննություն:
- Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն
- մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում. այդ մասին կազմվում է արձանագրություն,
- բացարկ հայտնել փորձագետին,
- միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից,
- փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն,
- փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր,
- քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը,
- բացատրություններ տալ փորձագետին,
- քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը,
- մասնակցել իր միջնորդությամբ կատարվող փորձագետի հարցաքննությանը:
- Թվարկված իրավունքներից օգտվում է նաև այն անձը, ում նկատմամբ պետք է լուծվի բժշկական նույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա հոգեկան վիճակը:
- Քննիչը փորձաքննություն նշանակելու մասին իր կայացրած որոշումը, հետազոտման օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քրեական գործն ուղարկում է փորձագիտական հիմնարկի ղեկավարին: Փորձաքննության կատարմանը մասնակցում է այն փորձագետը, որը նշված է որոշման մեջ: Եթե որոշման մեջ կոնկրետ փորձագետ նշված չէ, ապա փորձագիտական հիմնարկի ղեկավարը պետք է որոշի, թե տվյալ փորձագիտական հիմնարկի որ փորձագետն է կատարելու փորձաքննությունը:
- Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:
- Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս: Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս որպես կանոն ներկա է գտնվում քննիչը: Քննիչի համաձայնությամբ և փորձագետի թույլտվությամբ փորձաքննությանը կարող են մասնակցել նաև դատավարության մասնակիցները, եթե դա չի խոչընդոտի գործի քննությանը:
- Եթե փորձաքննությունը կատարվում է փորձագիտական հիմնարկից դուրս, ապա քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո իր մոտ է կանչում այն անձին, ում հանձնարարված է փորձաքննությունը, հավաստիանում է նրա ինքնության և ձեռնահասության մեջ, պարզում է փորձագետի հարաբերությունները կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, դատավարության այլ մասնակիցների հետ և ստուգում է, թե չկան արդյոք փորձագետին բացարկ հայտնելու հիմքեր:
- Փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ գործողությունները կատարելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որը ստորագրվում է փորձագետի և հաստատվում է քննիչի կողմից: Արձանագրության մեջ նշվում են նաև փորձագետի արած հայտարարությունները և նրա միջնորդությունները: Փորձագետի միջնորդությունները մերժելու մասին փորձաքննություն նշանակած անձը կայացնում է պատճառաբանված որոշում:
- Փորձաքննություն նշանակող անձը կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային ներկայացնում է փորձագետին, երբ անհրաժեշտ է հետազոտել նրանց մարմինը կամ հոգեկան վիճակը կամ եթե փորձաքննությանը նրանց մասնակցելն անհրաժեշտ է:
- Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:
- Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել են ոչ հավաստի, կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները: Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետները կարող են ներկա գտնվել կրկնակի փորձաքննությանը, տալ պարզաբանումներ, սակայն հետազոտմանը և եզրակացություն կազմելիս նրանք չեն մասնակցում:
- Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին` պահպանելով սույն օրենսգրքի 205, 206 և 209 հոդվածների պահանջները:
- Փորձագետին չի թույլատրվում հարցաքննել, մինչև նրա կողմից եզրակացություն ներկայացնելը:
- Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:
- Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն. նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները դրանք ստանալուց հետո:
- Անհրաժեշտության դեպքում քննիչը նմուշներ կարող է ստանալ փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ:
- Նմուշ կարող են լինել`
- արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները,
- թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ,
- մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները,
- ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր,
- ձայնագրվածքը,
- պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները,
- զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը,
- այլ նյութեր և առարկաներ:
- Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:
- Քննիչն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, ընթերականերին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:
- Քննիչը մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, և ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են:
- Համապատասխան դեպքերում նմուշների ստացումը իրականացվում է խուզարկության կամ առգրավման միջոցով կամ դրանց կատարման հետ միաժամանակ:
- Քննիչը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:
- Ստացված նմուշները կցվում են արձանագրությանը:
- Եթե նախաքննության ժամանակ կատարվել է փորձաքննություն, դատական քննության ժամանակ կողմերը և դատարանը հետազոտում են փորձագետի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննությանը և մասնակցում է փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը` ամբաստանյալի, տուժողի, վկաների հարցաքննության ժամանակ տալիս է փորձաքննության առարկային վերաբերող հարցեր, մասնակցում է իրեղեն ապացույցների զննմանը և այլ քննչական գործողություններին:
- Փորձագետի եզրակացությունը հետազոտելուց հետո դատարանն իրավունք ունի կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` լսելով դրա վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի կարծիքը:
- Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:
- Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:
- Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հարցերը և շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը և ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:
- Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որևէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:
- Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը և պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով:
- Փորձագետի կողմից եզրակացությունը հրապարակելուց հետո նրան կարող են տրվել հարցեր եզրակացությունը պարզելու կամ լրացնելու համար:
- Փորձագետին առաջին հերթին հարցաքննում է այն անձը, որի միջնորդությամբ նշանակվել է փորձաքննությունը, ապա` այդ կողմում հանդես եկող այլ անձինք, այնուհետև` հակառակ կողմի ներկայացուցիչները և դատարանը:
- Եթե փորձաքննությունը կատարվել է կողմերի միջև համաձայնությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, փորձագետին սկզբից հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա` պաշտպանության կողմը, այնուհետև` դատարանը:
- Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել ևս մեկ անգամ:
- Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում:
(Հիմք`ՔԴՕ 166-րդ հոդված)
Դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը
(Հիմք`ՀՀ ՔԴՕ 101-րդ հոդվածի 1,2,5-րդ մասեր)
Փորձաքննություն նշանակելու և կատարելու հիմքերը
Փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից:
(Հիմք`ՀՀ ՔԴՕ 243-րդ հոդված)
Քրեական գործով վարույթում նշված հանգամանքներ, որոնք կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով
(Հիմք` ՀՀ ՔԴՕ 108-րդ հոդված)
Տուժողը պարտավոր է
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 59-րդ հոդվածի 2-րդ մաս)
Ապացույցների հասկացությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 104-րդ հոդվածի 2-րդ մաս)
Փորձագետի եզրակացությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 114-րդ հոդված)
Փորձագետի եզրակացությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 250-րդ հոդված)
Փորձագետի եզրակացությունը լինում է
Հիմքերի ցանկը, որոնց պարագայում պատրաստվում է եզրակացություն տալու անհնարինության մասին փաստաթուղթ /կատարման անհնարինության ակտ/
Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը
Քրեական հետապնդման մարմինը փորձաքննություն նշանակելու մասին կայացնում է որոշում, որում պետք է նշվեն փորձաքննությունը նշանակելու հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ օբյեկտները` նշելով` երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են դրանք հայտնաբերվել կամ ձեռք բերվել, իսկ քրեական գործի նյութերով փորձաքննություն կատարելիս` տեղեկություններ, որոնց վրա կարող են հիմնվել փորձագետի հետևությունները, փորձագետին առաջադրված հարցերը, փորձագիտական հիմնարկի անվանումը կամ անձի ազգանունը, որին հանձնարարված է փորձաքննության կատարումը:
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 244-րդ հոդված)
Միանձնյա և հանձնաժողովային փորձաքննություններ
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 245-րդ հոդված)
Համալիր փորձաքննություն
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 246-րդ հոդված)
Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալի, մեղադրյալի և տուժողի իրավունքները
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 247-րդ հոդված)
Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկում
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 248-րդ հոդված)
Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկից դուրս
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 249-րդ հոդված)
Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 251-րդ հոդված)
Փորձագետի հարցաքննությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 252-րդ հոդված)
Նմուշներ ստանալու հիմքերը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 253-րդ հոդված)
Նմուշների տեսակները
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 254-րդ հոդված)
Նմուշներ ստանալու կարգը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 255-րդ հոդված)
Նմուշներ ստանալու արձանագրությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 256-րդ հոդված)
Փորձագետի եզրակացության հետազոտումը դատական քննության ժամանակ
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 344-րդ հոդված)
Փորձաքննություն կատարելը դատական քննության ժամանակ
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 345-րդ հոդված)
Փորձագետի հարցաքննությունը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 346-րդ հոդված)
Ամբաստանյալի մեղսունակության հարցը քննարկելը
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 361-րդ հոդված)
Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելը
Փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ կամ լրիվ չհամարվելու, ինչպես նաև փորձագետների միջև տարաձայնություններ լինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն` պահպանելով մինչդատական վարույթում փորձաքննության կատարման` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
(Հիմք՝ ՀՀ ՔԴՕ 347-րդ հոդված)