Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը. կառավարման մարմիններ, համագործակցող կառույցներ
Ղեկավարությունը
Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադիրը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը՝ ի դեմս Հայստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինը՝ ի դեմս խորհրդի։
Հիմանադրի լիազորությունների մեջ են մտնում կազմակերպության հիմնադրումը, կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը։
Լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանարապետության Գիտությունների ազգային ակադեմիան, կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և լիազորության վաղաժամկետ դադարեցումը, իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ, լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը։
Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, բաղկացած է հինգ անդամներից (նախագահ և չորս անդամներ).
- Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչն է ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը (նախագահ),
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչն է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վաղարշակի Հունանյանը,
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Երվանդի Հակոբյանը,
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նիկոլայ Գառնիկի Առուստամյանը,
- Հայստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչն է նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Աշոտի Մինասյանը։
Խորհուրդը լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ օրենքով և կանոնադրությամբ նախատեսված կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան, հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ընտրում է իր կողմից կոլեգիալ կառավարման մարմնի նախագահին և քարտուղարին, հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ, հաստատում է տնօրենի հաշվետվությունները։ Խորհուրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակվել հրավիրված պետական պաշտոնյաներ և այլ անձինք։
Կազմակերպության գործադիր մարմինը՝ տնօրենը, առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր և լիազորված պետական մարմինների որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, աշխատանքի է նշանակում և ազատում կազմակերպության աշխատողներին, կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
ՀՀ Գլխավոր Դատախազ, ՀՀ Արդարադատության պետական խորհրդական, ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի (INL ծրագրի) ՀՀ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի նախագահ, ակադեմիկոս:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Գիտխորհուրդ
ՀՀ ԳԱԱ նախագահության 2006թ.-ի հուլիսի 12-ի N14(1569) որոշման համաձայն` հաստատվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի կազմը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի 10 հուլիսի 2006թ.-ի թիվ 61-Ա հրամանի համաձայն` հաստատվել է գիտական խորհրդի կանոնակարգը, ըստ որի գիտական խորհուրդը հանդիսանում է կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության համակարգող կոլեգիալ խորհրդակցական մարմին։ Գիտական խորհրդի հիմնական ուղղություններն են կազմակերպությունում իրականացվող փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդաբանական, գիտաուսումնական և գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կանոնակարգումը։ Կազմակերպության գիտական խորհուրդը քննարկում և հաստատում է կազմակերպության գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերը, մշակում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում գիտական խորհրդի աշխատանքները կարգավորող այլ կազմակերպչական ընթացակարգեր, քննարկում և հրատարակության է երաշխավորում կազմակերպության գիտական անձնակազմի պլանային և արտապլանային մենագրությունները, ժողովածուները և այլ։ Գիտական խորհուրդը կազմված է 17 անդամներից, այդ թվում՝ 6 գիտությունների դոկտոր և 11 գիտությունների թեկնածու, ընդ որում ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ վերջիններիս քանակը կարող է հասցվել մինչև 19-ի։ Գիտական խորհրդի նախագահ է հանդիսանում ի պաշտոնե կազմակերպության տնօրենը։
Որակավորման խորհուրդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի 2005 թվականի օգոստոսի «29»-ի N38 կարգադրությամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատական փորձագետի որակավորման խորհուրդը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի 2005 թվականի օգոստոսի «29»-ի N38 կարգադրությամբ հաստատված «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատական փորձագետի որակավորման հավաստման կարգ»-ի 2.1 կետի պահանջներով ՀՀ ԳԱԱ նախագահի կողմից համապատասխան կարգադրությամբ հաստատվել է նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի կազմը, որը բաղկացած է 25 անդամներից, այդ թվում՝ 2 ակադեմիկոս, 6 գիտությունների դոկտոր և 7 գիտությունների թեկնածու։



