Հետքաբանական փորձաքննությունների բաժին

Հրաչիկ Գրիգորի Այվազյան

Հրաչիկ Գրիգորի Այվազյան
Հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ

Ծնվել է 1955 թվականին:

Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Մասնագիտացումը՝ իրավաբան:

Փորձագիտական աշխատանքային ստաժը՝ 1982 թվականից՝ ընդհատումներով:

Հետքաբանական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ հետքաբանական
Կոդ՝ 06
Ենթատեսակներ՝
06-01. մարդու կողմից թողնված հետքերի հետազոտություն
06-02. առարկաների, գործիքների, մեխանիզմների հետքերի հետազոտություն
06-03. տրանսպորտային միջոցների հետքերի հետազոտություն (տրանսպորտային-հետքաբանական նույնականացում)
06-04. մետաղական, պոլիմերային և այլ արտադրանքի դրոշմանիշային նշանների հետազոտություն

Բաժնի կողմից, ըստ ենթատեսակների, կատարվում են հետևյալ փորձագիտական աշխատանքները՝

  • Ձեռքերի և ոտքերի հետքերի, կոշիկների հետքերի հայտնաբերում, ֆիքսում և համեմատական հետազոտություն, կենդանիների կողմից թողնված ոտնահետքերի հետազոտություն, արյան կաթիլների հետազոտություն:
  • Առարկաների, գործիքների և դրանց կողմից թողնված հետքերի հայտնաբերում, ֆիքսում, համեմատական հետազոտություն: Ջարդող, կտրող, ծակող գործիքների և դրանց կողմից թողնված հետքերի հետազոտություն: Մասսայական թողարկման ապրանքների հետքաբանական հետազոտություն: Փականքների և պահպանիչ սարքերի հետազոտություն, կապարակնիքների և ապահովման միջոցների հետազոտություն: Մասերով ամբողջություն կազմելու հետքաբանական հետազոտություն: Հանգույցների հետքաբանական հետազոտություն: Հագուստների վրա առկա վնասվածքների հայտնաբերում և հետազոտություն: Սառը զենքի փորձաքննություն: Տրանսպորտային միջոցների կողմից թողնված հետքերի հետքաբանական հետազոտություն:
  • Տրանսպորտային միջոցների վրա առկա հետքերի և վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում: Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ հագուստների վրա առկա հետքերի հայտնաբերում և հետազտություն: Ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում հայտնաբերված կոտրված դետալների մասերով շարժվող տրանսպորտային միջոցի որոշում: Տրանսպորտային միջոցների անվադողերի հետքերի հայտնաբերում, ֆիքսում, համեմատական հետազոտություն: Տրանսպորտային միջոցների և դրանց շարժիչների նույնականացման (իդենտիֆիկացիոն) համարների հետքաբանական հետազոտություն, ջնջված, վերադաջված համարների վերականգնում:

E-mail: trace@nbe.am