Հոգեբանական փորձաքննությունների բաժին
Մարինե Գառնիկի Պետրոսյան - հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1965 թվականին:
Կրթությունը՝ Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Գործնական հոգեբանների պատրաստման կենտրոն:
Մասնագիտացումը՝ հոգեբան:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2003թ-ից:
Համահեղինակ է 6 գիտական հոդվածների և 5 ձեռնարկների:
Դատահոգեբանական փորձաքննությունների իրավասությունը ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող հոգեբանական բովանդակությամբ այն հարցերը, որոնց պատասխանելու համար անհրաժեշտ են հոգեբանական հատուկ գիտելիքներ:
Հոգեբանական հատուկ գիտելիքների ժամանակին և հիմնավորված կիրառումը էականորեն ընդլայնում է բազմաթիվ փաստերի բացահայտման հնարավորությունը, ապահովում է գործի հանգամանքների լիարժեք հետազոտությունը, նպաստում է արդարադատության իրականացմանը:
Փորձագիտական աշխատանքի ուղղություններն են քրեական և քաղաքացիական, ինչպես նաև վարչական գործերի դատահոգեբանական փորձաքննությունները:
Հոգեբանական փորձաքննությունների բաժինը իրականացնում է անչափահասների, բռնության /այդ թվում սեռական անձեռմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները/, հուզական վիճակների, անձնային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների, քաղաքացիական և վարչական գործերով, հետմահու և ինքնասպանության փորձերի գործերով փորձաքննություններ, ինչպես նաև խորհրդատվություններ:
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ հոգեբանական
Կոդ՝ 23
Ենթատեսակներ՝
23-01. անչափահասների փորձաքննություն
23-02. բռնության (այդ թվում` սեքսուալ) հանցագործությունների փորձաքննություն
23-03. հուզական վիճակների փորձաքննություն
23-04. անձնային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների փորձաքննություն
23-05. քաղաքացիական գործերով փորձաքննություն
23-06. տնտեսական և վարչական գործերով փորձաքննություն
23-07. հետմահու և ինքնասպանության փորձերի փորձաքննություն
Հոգեբանական փորձաքննությունների բաժինը իրականացնում է հետևյալ ուղղություններով փորձագիտական աշխատանքներ՝
- հոգեպես առողջ անչափահաս մեղադրյալների կողմից սեփական գործողությունների իմաստն ու նշանակությունը հասկանալու ընդունակության և սեփական գործողությունները ղեկավարելու ընդունակության աստիճանի բացահայտում,
- բռնության /այդ թվում նաև սեռական/ տուժողների իրենց նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը ճիշտ հասկանալու և դիմադրություն ցույց տալու ընդունակությունների բացահայտում,
- հակաօրինական գործողություններ կատարելու պահին և/կամ այդ գործողություններին նախորդող ժամանակահատվածում մեղադրյալի մոտ ֆիզիոլոգիական աֆեկտի կամ այլ հուզական վիճակների /որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և վարքի վրա/ առկայության բացահայտում,
- փորձաքննվողի մոտ որոշակի անհատական-հոգեբանական որակների, հուզակամային, անձնային առանձնահատկությունների /որոնք կարող էին էականորեն ազդել որոշակի իրավիճակում նրա գործողությունների բովանդակության և ուղղվածության վրա, մասնավորապես կարող էին նպաստել հակաօրինական գործողությունների կատարմանը/ բացահայտում, նրա կողմից գործի համար կարևոր հանգամանքները ընկալելու և դրանց վերաբերյալ ճիշտ ցուցմունքներ տալու ընդունակությունների բացահայտում,
- գործարքը կատարելու պահին սեփական գործողությունների իմաստն ու նշանակությունը հասկանալու, ինչպես նաև համապատասխան որոշում կայացնելու ընդունակության բացահայտում, ամուսինների, ինչպես նաև երեխայի և ամուսիններից յուրաքանչյուրի /խնամակալի, որդեգրողի/ միջև հոգեբանական համատեղելիության, նշված անձանց կողմից երեխայի դաստիարակությունը իրականացնելու հնարավորության բացահայտում,
- վարչական օրինախախտում կատարած փորձաքննվողի անհատական-հոգեկան, հուզակամային, անձնային առանձնահատկությունների, ինչպես նաև հետազոտվող իրավիճակում նրա հուզական վիճակի բացահայտում, նրա կողմից գործի համար կարևոր հանգամանքները ընկալելու և դրանց վերաբերյալ ճիշտ ցուցմունքներ տալու ընդունակությունների բացահայտում,
- ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց մոտ որոշակի հոգեվիճակի առկայության բացահայտում:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ
E-mail: info@nbe.am