Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական փորձաքննությունների բաժին

Սերգեյ Սուրենի Բադալով
Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1948 թվականին:
Կրթությունը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետ,
ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտական ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ ռադիոինժեներ, իրավաբան:
Աշխատանքային գործունեությունը 1966թ-ից:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2008թ-ից:
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ տեսաձայնագրառման
Կոդ՝ 04
Ենթատեսակներ՝
04-01. ձայնի և հնչող խոսքի հետազոտություն
04-02. ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի հետազոտություն
04-03. տեսապատկերների, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի հետազոտություն
Տեսակ՝ ֆոտոտեխնիկական և դիմանկարային
Կոդ՝ 05
Ենթատեսակ՝
05-01. լուսանկարային պատկերների և նրանց պատրաստման տեխնիկական միջոցների հետազոտություն
05-02. լուսանկարային նյութերի հետազոտություն
05-03. մարդու նույնականացում լուսանկարային պատկերներով
Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ երեք հիմնական ուղղություններով՝
- Ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննություն
ֆոտոլուսանկարի/տեսապատկերի որակի լավացում, ավտոմատացված դիմանկարային նույնացում (վերջնական արդյունքը կրում է խորհդատվական բնույթ և կարող է հիմք հանդիսանալ դատական գապիտոսկոպիկ և դատա-անտրոպոլոգիական փորձաքննությունների համար): - Տեսաձայնագրային փորձաքննություն
տեսաձայնագրող սարքի որոշում, տեսագրության հետազոտություն նրանում առկա մոնտաժի կամ համակարգչային մշակման հետքեր հայտնաբերելու նպատակով, տեսագրությունների թվայնացում (անալոգային տեսաազդանշանի ներկայացումը թվային տեսազդանշանի տեսքով), կոնկրետ տեսապատկերի առանձնացում, որակի լավացում և հետազոտություն: - Աուդիոձայնագրային փորձաքննություն
ձայնագրության հետազոտություն նրանում առկա մոնտաժի կամ համակարգչային մշակման հետքեր հայտնաբերելու նպատակով, ձայնագրության որակի լավացում (վերծանում կատարելու նպատակով աղմուկներից մաքրում), անձի ձայնային նույնացում, ձայնագրության վերծանում՝ գործի հանգամանքներին վերաբերվող և վատ լսվող հատվածների վերծանում:
Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրային փորձաքննություններով լուծվող վերը նշված խնդիրները բաժանվում են երկու խմբի՝
Նույնացնող բնույթի խնդիրներ, որոնց դեպքում որոշվում են հետազոտվող օբյեկտների համընկնող և տարբերվող հատկանիշները (դիմանկարային և ձայնային նույնացում),
Հետազոտելի բնույթի խնդիրներ, որոնց դեպքում բացահայտվում են հետազոտվող օբյեկտների պատրաստման և մշակման եղանակները, օգտագործված տեխնիկական միջոցները, ինչպես նաև կատարվում է հետազոտվող օբյեկտի վերծանում (ձայնագրության դեպքում), լավացում (ձայնագրության և ֆոտոլուսանկարի/տեսապատկերի դեպքում) և դիագնոստիկ հետազոտություն (ֆոտոլուսանկարի/տեսապատկերի վրա պատկերված օբյեկտների և սուբյեկտների երկրաչափական չափսերի վերլուծություն, ակուստիկ միջավայրի որոշում):
E-mail: audiovideofoto@nbe.am