Դատաբժշկական փորձաքննությունների բաժին

Արգամ Նորայրի Հովսեփյան

Արգամ Նորայրի Հովսեփյան - դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ

Ծնվել է 1980 թվականին:

Կրթությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

Մասնագիտացումը՝ բժիշկ, դատաբժշկական փորձագետ:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2003թ-ից:

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատանքների:

Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ 2005 թվականից 2008 թվականը աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում որպես փորձագետ, 2008 թվականից 2009 թվականը աշխատել է նույն կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնում որպես բժշկական սխալների փորձաքննությունների բաժանմունքի պետ, 2009 թվականից 2010 թվականի փետրվար ամիս աշխատել է նույն կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնում որպես կենդանի անձանց փորձաքննությունների բաժանմունքի պետ, 2010 թվականի մարտ ամսից աշխատում է նույն կազմակերպությունում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: 2010 թվականի փետրվար ամսից համատեղությամբ աշխատում է նաև Հայկական բժշկական ինստիտուտում որպես դատական բժշկության ամբիոնի վարիչ: 2010 թվականի ապրիլ ամսից համատեղությամբ աշխատում է նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի դատաբժշկական փորձաքննության դասընթացով ամբիոնում որպես դատաբժշկական փորձաքննության գծով ասիստենտ:

Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտա¬մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ դատաբժշկական փորձաքննություններ

Կոդ՝ 21

Ենթատեսակներ՝
21-02. Կենդանի անձանց կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ
21-03. Գործի նյութերով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ

Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ երկու հիմնական ուղղություններով՝

  • Կենդանի անձանց բոլոր տեսակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ ։
  • Գործի նյութերով բոլոր տեսակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների իրականացում՝ ներառյալ նաև բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների խախտումների դեպքերով։