Նյութագիտական փորձաքննությունների բաժին
Սուրեն Մարտինի Հակոբյան - նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1947 թվականին:
Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ քիմիկոս: Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռազմաբժշկական ակադեմիայի անդամ:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1999թ-ից:
Հեղինակ է 52 գիտական հոդվածների, 3 հեղինակային իրավունքների և 12 գիտամեթոդական, ուսումնամեթոդական աշխատանքների:
Նյութագիտական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է կիրառել, օգտագործել և մշակել այնպիսի մեթոդներ, որոնք կրճատեն հետազոտման ժամանակահատվածը, համապատասխանեն ներկայիս միջազգային չափորոշիչներին, իհարկե պահպանելով ստացված արդյունքների արժանահավատությունը:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ։ Բաժինը իր աշխատանքային գործունեության երեք տարիների ընթացքում հրատարակել է 15 գիտական հոդվածներ, երկու գիտամեթոդական աշխատանքներ:
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ նյութագիտական
Կոդ՝ 09
Ենթատեսակներ՝
09-01. մանրաթելերի և գործվածքների հետազոտություն
09-02. լաքուներկերի և ծածկույթների հետազոտություն
09-03. նավթամթերքների և քսանյութերի հետազոտություն
09-04. մետաղների և համաձուլվածքների հետազոտություն
09-05. թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն
09-06. ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային շինանյութերի հետազոտություն
09-07. սպիրտ պարունակող հեղուկների հետազոտություն
09-08. պլաստմասսաների, ռետինե և այլ պոլիմերային նյութերի հետազոտություն
09-09. ավտոմոբիլային էլեկտրալամպերի հետազոտություն
09-10. պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի հետազոտություն
09-11. թանկարժեք և կիսաթանկարեք քարերի, միներալների, հանքային ապարների հետազոտություն
09-12. անհայտ ծագման նյութերի հետազոտություն
Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
- Կերպարվեստի գործերի ներկերի (յուղաներկեր, տեմպերա, պիգմենտային կազմի) հետազոտություն, որը պատկերացում է տալիս կերպարվեստի գործերի ստեղծման ժամանակաշրջանի մասին, ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ որպես իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենաների լաքուներկերի համեմատական հետազոտում:
- Տարբեր տեսակի հեղուկ վառելանյութերի կարբյուրատորային և դիզելային քաշով աշխատող շարժիչների վառելանյութերի, քսայուղերի հայտնաբերում, ֆիքսում, համեմատական հետազոտություն (այդ թվում առարկաների, գործիքների վրա նրանց թողած հետքերի հայտնաբերում):
- Թմրամիջոցների որակական և քանակական հայտնաբերում ափիոնի խմբին պատկանող թմրամիջոցների, կաննաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցների, ամֆետամինների, բարբիտուրատների, բենզազեպինային հոգեմետ դեղամիջոցների, թունավոր նյութերի, բուսական, կենդանական, սինթետիկ, հատուկ թույների, անհայտ տոքսիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող հետազոտություններ:
- Մեկատոմանի, երկատոմանի, եռատոմանի (մեկ, երկու, երեք հիդրօքսիլ խումբ պարունակող) բազմատոմանի սպիրտների, սպիրտ պարունակող հեղուկների հետազոտություն, նրանց իդենտիֆիկացում (նույնականացում) և քանակների ֆիքսում:
- Միներալների, սիլիկատային նյութերի (շինանյութերի), մետաղների, նրանց համաձուլվածքների, այդ թվում թանկարժեք (ազնիվ) մետաղների հարգորոշում։ Դեկորատիվ կիրառական արվեստի գործերի, թանգարանային մետաղական իրերի, պատինավորման կազմի և տիպի հետազոտում:
- Այլ անհայտ նյութերի (անօրգանական) բաղադրակազմերի հայտնաբերում, էկոփորձաքննության իրականացում:
E-mail: info@nbe.am