Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժին
Մարինե Ժորայի Կարապետյան - ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1961 թվականին:
Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ իրավաբան:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2001թ-ից:
Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդաբանական, գիտահետազոտական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ:
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ ձեռագրաբանական
Կոդ՝ 01
Ենթատեսակներ՝
01-01. ձեռագրի հետազոտություն
01-02. ստորագրության հետազոտություն
Տեսակ՝ հեղինակային
Կոդ՝ 02
Ենթատեսակ՝
02-01. գրավոր խոսքի հետազոտություն հեղինակի որոշման նպատակով
Տեսակ՝ փաստաթղթաբանական
Կոդ՝ 03
Ենթատեսակներ՝
03-01. փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի
03-02. սկզբնական բովանդակության վերականգնում
03-03. մասերի կատարման հաջորդականություն
03-04. մեքենագրական և համակարգչային տեքստի
03-05. պոլիգրաֆիական արտադրանքի
03-06. կնիքների և դրոշմակնիքների
03-07. նմանեցման փաստի պարզման
03-08. տեքստի բովանդակության պարզման
03-09. պատառոտված և այրված փաստաթղթերի
03-10. դրամանիշների և արժեթղթերի
03-11. փաստաթղթի նյութի նույնացման
03-12. այլ օբյեկտների հետազոտություն
Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում իրականացվում է կրճատ ստորագրությունների կամ կրճատ գրառումների նույնացում, բարդ, փոփոխված ձեռագրային և ստորագրային օբյեկտների նույնացում, տեքստի, գրառումների և ստորագրությունների կատարման պայմանների և կատարողի վիճակի որոշում /դիագնոստիկ հետազոտություն/, փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի, սկզբնական բովանդակության վերականգնում, մասերի կատարման հաջորդականություն, մեքենագրական և համակարգչային տեքստի, լրացուցիչ տպագրման եղանակով տեքստի փոփոխման փաստի որոշում, գրամեքենայի նույնացում, մեքենագրական տեքստի կատարման վաղեմության որոշում, տպագրական սարքի տեսակի որոշում, համակարգչի տպիչի նույնացում, պոլիգրաֆիական արտադրանքի, կնիքների և դրոշմակնիքների հետազոտություն, բովանդակության վերականգնում, դրոշմի նույանցում, կնիքի դրոշմի պատրաստման եղանակի որոշում, նմանեցման փաստի պարզման, պատառոտված և այրված փաստաթղթերի, դրամանիշների և արժեթղթերի /ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ակցիզային դրոշմանիշների հետազոտություն/, այլ փաստաթղթաբանական օբյեկտների փորձաքննություններ։ Փաստաթղթաբանական փորձաքննությունների սահմաններում կատարվում են թղթադրամների և արժեթղթերի հետազոտություններ, պաշտպանության աստիճանների որոշում:
E-mail: info@nbe.am