Ձգաբանական փորձաքննությունների բաժին

Բասենցյան Արտաշես Ռոստոմի
Ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1954 թվականին:
Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ իրավաբան:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1982թ-ից ընդհատումներով:
Ձգաբանական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը՝ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար ձգաբանության բնագավառում հատուկ գիտելիքների և հետազոտությունների մեթոդիկաների կիրառմամբ:
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ ձգաբանական
Կոդ՝ 07
Ենթատեսակներ՝
07-01. հրազենի և նրա փամփուշտների հետազոտություն
07-02. կրակոցի հետքերի և հանգամանքների հետազոտություն
07-03. սառը զենքի հետազոտություն
Բաժնի կողմից, ըստ ենթատեսակների, կատարվում են հետևյալ փորձագիտական աշխատանքները՝
- Գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով պատրաստված բոլոր տեսակի և մոդելի կարճափող, ինչպես նաև մինչև 12.7մմ տրամաչափի ձեռքի հրազենային միջոցների (ինքնաձիգ, գնդացիր, հրացան, կարաբին) հետազոտություն, արտադրող պետության, կրակելու համար պիտանելիության, տրամաչափի և օգտագործվող զինամթերքի տեսակի որոշում:
- Կրակոցի հետևանքով տարբեր առարկաների և արգելքների վրա առաջացած հետքերի հետազոտություն, օգտագործված զենքի և զինամթերքի տեսակի որոշում:
- Հագուստի վրա առաջացած հետքերի ուսումնասիրության արդյունքում կրակոցի հեռավորության, օգտագործված զինամթերքի տեսակի, կրակոցների հաջորդականության որոշում:
- Հրազենի առկայության պայմաններում, հանցագործության դեպքի վայրում և արգելքների վրա հայտնաբերված գնդակների ու պարկուճների համեմատական հետազոտություն և օգտագործված զենքի որոշում:
- Հրազենի ջջնված, վերադաջված համարների վերականգնում:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտա մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտա փորձ նական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխա տանքներ: