Տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժին

Վասիլի Վլադիմիրի Առուստամյան

Վասիլի Վլադիմիրի Առուստամյան
Տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ:

Ծնվել է 1952 թվականին:

Կրթությունը՝ Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Մասնագիտացումը՝ տնտեսագետ:

Աշխատանքային գործունեությունը 1973թ.-ից:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1973թ.-ից:

Դասախոսական աշխատանքային գործունեությունը 1985թ.-ից սկսած Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում, դասախոսում է Տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննություն առարկան:

Հեղինակ է գիտական հոդվածների:

Տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունը դասվում է դատական փորձաքննությունների առավել տարածված տեսակների շարքը: Դրանց նշանակման անհրաժեշտությունը ծագում է, ինչպես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության, այնպես էլ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ծագող վեճերի դատաքննության ընթացքում: Բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում նշված ոլորտներում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտա­մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտա­փորձ­նական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխա­տանքներ:

Բաժինը ներկայումս իրականացնում է հետևյալ տեսակի փորձաքննություններ`

Տեսակ՝ տնտեսագիտություն
Կոդ՝ 15
Ենթատեսակներ՝
15-01. տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական վիճակի և ֆինանսատնտեսագիտական գործունեության ցուցանիշների հետազոտություն
15-02. տնտեսվարող սուբյեկտերի ֆինանսական արդյունքների և պարտավորությունների հաշվարկների վրա ազդող ֆինանսական ցուցանիշների տվյալների խեղաթյուրման նշանների և եղանակների հետազոտություն
15-03. տնտեսավարող սուբյեկտի գույքի և բաժանվող եկամուտի մեջ հիմնադիրների (փայատերերի) բաժնեմասային մասնակցության հաշվարկի հետազոտություն
15-04. տնտեսվարող սուբյեկտի պահանջի (կրեդիտի) օգտագործումը և վերադարձելիությունը, վարկունակությունը, վճարունակությունը բնութագրող ֆինանսական ցուցանիշների տվյալների խեղաթյուրման նշանների և եղանակների հետազոտություն
15-05. աշխատանքի վարձատրության չափի (մեծության) ձևավորումը բնութագրող ցուցանիշների հետազոտություն գործող նորմերից շեղումների հայտնաբերման նպատակով
15-06. հաշվապահական հաշվառման գրանցումների հետազոտություն նրանցում խեղաթյուրված տվյալների առկայության կամ բացակայության որոշման նպատակով

Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով`

  • Հարկային օրենսդրությանն առնչվող փորձաքննություններ:
  • Մաքսատուրքերի, մաքսավճարների և ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի հաշվարկմանն առնչվող փորձաքննություններ:
  • Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին առնչվող փորձաքննություններ:
  • Ֆինանսավարկային օրենսդրությանն առնչվող փորձաքննություններ:
  • Տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի թողարկման ու իրացման հաշվապահական հաշվառման կազմակերպմանը, ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշների, այդ թվում` զուտ շահույթի ծավալի հաշվարկմանը, դրա բաշխմանն ու օգտագործմանը, ինչպես նաև դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի ճշտմանն առնչվող փորձաքննություններ:
  • Դրամական միջոցների և հաշվարկների հաշվառմանն առնչվող փորձաքննություններ:
  • Աշխատանքի և աշխատավարձի հաշվառմանն առնչվող փորձաքննություններ:
  • Ոչ նյութական ակտիվների, ֆինանսական ներդրումների և արժեթղթերի հաշվառմանն առնչվող փորձաքննություններ:
  • Արտադրության ծախսերի հաշվառմանը և արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիային առնչվող փորձաքննություններ:
  • Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետ կապված գործառնությունների հաշվառմանն առնչվող փորձաքննություններ: