Շինարարատեխնիկական և ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժին

Արտաշես Մերուժանի Հովհաննիսյան
Շինարարատեխնիկական և ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ
Ծնվել է 1973 թվականին:
Կրթությունը՝ Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ շինարար-կոնստրուկտոր:
Աշխատանքային գործունեությունը 1993թ:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2000թ-ից:
Շինարարաճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի հիմնակական գործունեությունը հանդիսանում քաղաքաշինության և շինարարաության ոլորտներում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը, որի նպատակն է հանդիսանում պաշտպանել պետության շահերը և քաղաքացիների իրավունքները:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժնում իրականացվում են նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ:
Շինարարաճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնում ներկայումս կատարվում է հետևյալ տեսակի փորձաքննություններ՝
Տեսակ՝ շինարարատեխնիկական
Կոդ՝ 13
Ենթատեսակներ՝
13-01. Շինարարական օբյեկտների և դրանց հետ ֆունկցիոնալ կապված տարածքների հետազոտություն, այդ թվում նաև գնահատման նպատակով
Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
- Կառուցված կամ անավարտ շենքերի, շինությունների փաստացի իրականացված շինմոնտաժային և վերանորոգման (կապիտալ և ընթացիկ) աշխատանքների բնույթի որակի և ծավալների որոշում:
- Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն, այդ թվում շենքերի, շինությունների և առանձին կոնստրուկտիվ տարրերի, հանգույցների տեխնիկական վիճակի որոշում:
- Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն ըստ հետևյալ ոլորտների` բնակելի հասարակական և արտադրական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և էներգետիկ:
- Շենքերի, շինությունների նախագծային փաստաթղթերի, դրանց հիման վրա իրականացված շինությունների ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմերով սահմանված պահանջների համապատասխանության որոշում:
- Շին-մոնտաժային, վերակառուցման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացում:
- Շին-մոնտաժային, վերակառուցման և վերանորոգման աշխատանքների, տեխնիկական հսկողության և դրանց առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի օրենսդրական նորմերին համապատասխանելիության որոշում:
- Շենքերի, շինությունների մասնակի կամ ամբողջական կոնստրուկտիվ տարրերի փլուզման պատճառների որոշում:
- Քաղաքացիական, էներգետիկ, հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտների օբյեկտների նախագծային և նախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն:
- Անշարժ գույքի և հողամասի համասեփականատերերի միջև տեխնիկական բաժնում օգտագործման կարգի սահմանման կատարում և դրանց վերաբերյալ տրված եզրակացությունների, տարբերակների վերլուծություն:
- Շենքերին, շինություններին և հողամասերին հասցված վնասվածքների պատճառների և նախկին վիճակի վերականգնման աշխատանքների բնույթի ու ծավալների որոշում:
Տեսակ՝ ճարտարագիտատեխնիկական
Կոդ՝ 24
Ենթատեսակներ՝
24-01. Մեքենաների, մեխանիզմների, սարքերի և սարքավորումների ճարտարագիտական հետազոտություն,
24-02. Արտադրության տեխնոլոգիական պրոցեսի հետազոտություն,
24-03. Էլեկտրակենցաղային տեխնիկայի էլեկտրատեխնիկական հետազոտություն,
24-04. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոների ու նորմերի պահպանման հետազոտություն:
E-mail: info@nbe.am