Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժին
Խաչատուր Ժիրայրի Հարությունյան
Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ:
Ծնվել է 1984 թվականին:
Կրթությունը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Մասնագիտացումը՝ Արդյունաբերական էլեկտրոնիկայի ինժեներ:
Աշխատանքային գործունեությունը 2001թ.-ից:
Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2009թ.-ից:
Համակարգչատեխնիկական բաժնի հիմնական նպատակն է փորձաքննությունների կատարումը։ Փորձաքննության հիմնական օբեկտներն են համակարգիչները, կոշտ սկավառակները, հիշողության քարտերը, բջջային հեռախոսները, հեռախոսային քարտերը, թվային տեսագրիչները, լազերային սկավառակները և այլն:
Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ։
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ համակարգչատեխնիկական
Կոդ՝ 20
Ենթատեսակներ՝
20-01. Ցանցային հետազոտություն
20-02. Ծրագրերի հետազոտություն
20-03. Ինֆորմացիայի հետազոտություն, վերականգնում
20-04. Համակարգչային սարքավորումների հետազոտություն:
Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ երեք հիմնական ուղղություններով՝
- Առկա տեղեկատվության ուսումնասիրություն՝ էլեկտրոնային նամակագրության և կցված ֆայլերի վերծանում, գրաֆիկական ֆայլերում պատկերի որոնում, տեքստային ֆայլերում տեղեկատվության որոնում, ծածկագրված ֆայլերի ծածկագրի հեռացում, համակարգչի գործածման վերաբերյալ տեղեկատվության վերծանում, բջջային հեռախոսների հեռախոսային քարտերում պարունակվող կարճ հաղորդագրությունների, հեռախոսային գրքույկում և վերջին զանգերի մատյանում առկա գրառումների վերծանում, բջջային հեռախոսների հիշողության մեջ պարունակվող տեղեկատվության վերծանում (կարճ հաղորդագրություններ, վերջին զանգերի մատյան, հեռախոսային գրքույկ, տարբեր տեսակի ֆայլեր):
- Ջնջված տեղեկատվության վերականգնում տարբեր տեսակի հիշողության կրիչներից (կոշտ սկավառակ, հիշողության կրիչ, լազերային սկավառակ և այլն), բջջային հեռախոսների հեռախոսային քարտերից, թվային տեսագրիչներից:
- Համակարգչային սարքավորումների հիմնական տեխնիկական հատկանիշների որոշում, աշխատունակության ստուգում:
E-mail: comptech@nbe.am
