Ապրանքագիտական փորձաքննությունների բաժին

Բարսեղյան Մկրտիչ Հրանտի

Բարսեղյան Մկրտիչ Հրանտի
Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ

Ծնվել է 1951 թվականին:

Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանկան ֆակուլտետ:

Մասնագիտացումը՝ իրավաբան:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 2005թ-ից:

Համահեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխատանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ ապրանքագիտական
Կոդ՝ 16
Ենթատեսակներ՝
16-01. արդյունաբերական (ոչ պարենային) ապրանքների հետազոտության, այդ թվում դրանց գնահատման նպատակով
16-02. տրանսպորտային միջոցների հետազոտություն, այդ թվում գանահատման նպատակով

Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

  • Անշարժ գույքի (բնակարաններ, առանձնատներ, արտադրական, հասարակական շենք-շինություններ, հողեր և այլն) շուկայական գնահատում:
  • Գույքի շուկայական գնահատում, այդ թվում տրանսպորտային միջոցների (մարդատար և բեռնատար ավտոտրանսպորտ, գյուղատնտեսական, շինարարական և ճանապարհաշինարարական տեխնիկա, հատուկ նշանակության ավտոտեխնիկա և այլն), սարքավորումների, հաստոցների, սննդի արտադրության (օղու, ջրերի, սուրճի, պահածոների և այլն) և թեթև արդյունաբերության (կարի, տրիկոտաժի, կոշիկի և այլն), հոսքագծերի:
  • Արդյունաբերական ապրանքների, հումքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի որակի (զգայաբանական եղանակով) և քանակի, մակնիշման, տեղափոխման և փաթեթավորման համապատասխանության, ապրանքային կոդի (ծածկագրի) որոշում:
  • Պատճառված վնասի չափի որոշում (տրանսպորտային միջոցներ, անշարժ և այլ գույք)։ Ապրանքի որակի հետազոտում՝ որակի համապատասխանությունը ՀՀ և միջազգային ստանդարտներին:

E-mail: info@nbe.am