Սննդային, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին
Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Տեսակ՝ սննդային
Կոդ՝ 10
Ենթատեսակներ՝
10-01. մսի և մսամթերքի հետազոտություն
10-02. ձկան և ձկնամթերքի հետազոտություն
10-03. կաթի և կաթնամթերքի հետազոտություն
10-04. հացաբուլկեղենի և հրուշակեղենի հետազոտություն
10-05. մեղրի հետազոտություն
10-06. սննդային յուղերի և կարագների հետազոտություն
10-07. խոհանոցային արտադրանքի (պատրաստի ուտեստների) հետազոտություն
10-08. թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների հետազոտություն
10-09. ալկոհոլային խմիչքների հետազոտություն
10-10. ձավարեղենի և այլ սորուն արտադրանքի հետազոտություն
10-11. կոնցենտրատների (խտածոների) և հոտային համեմունքների հետազոտություն
Տեսակ՝ հողագիտական և կենսաբանական
Կոդ՝ 11
Ենթատեսակներ՝
11-01. հողային ծագման օբյեկտների հետազոտություն
11-02. բուսաբանական ծագման օբյեկտների հետազոտություն
11-03. կենդանաբանական ծագման օբյեկտների հետազոտություն
Բաժնի կողմից իրականացվում են բուսական (տերև, արմատ, ցողուն, հատիկ, սերմեր, ալյուր, շաքար և այլն) և կենդանական (կենդանու մազ, կաշի, ձկան թեփուկ, թռչնի փետուր, բնական մետաքս, ինչպես նաև մեղր, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք) ծագում ունեցող կենսաբանական օբյեկտների սննդային, մանրէաբանական, կենսաբանական փորձաքննություններ:
Որոշվում է դրանց կենսաբանական պատկանելիությունը և կատարվում համապատասխան համալիր հետազոտություն:
Բաժնում իրագործվում են նաև հողագիտական փորձաքննություններ՝ հետազոտվում են օբյեկտների վրա եղած հողային ծագում ունեցող շերտանստվածքները՝ համեմատելով դեպքի վայրից վերցրած հողի համեմատական և ստուգիչ նմուշների հետ:
E-mail: info@nbe.am