ՃՏՊ հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և տրանսպորտա­հետքա­բա­նա­կան փորձաքննությունների բաժին

Ցոլակ Գարեգինի Գևորգյան - ՃՏՊ հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և տրանսպորտա­հետքա­բա­նա­կան փորձաքննությունների բաժնի պետ

Ծնվել է 1940 թվականին:

Կրթությունը՝ Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտ:

Մասնագիտացումը՝ ինժիներ-մեխանիկ:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1969թ-ից:

Հեղինակ է՝ 15 գիտական հոդվածների, երկու մեթոդական ձեռնարկների և մեկ ձեռնարկի «Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննություն»:

Ճանապարհատրանսպորտային պատահարի, տրանսպորտային միջոցի տեխնիկական և տրանսպորտային հետքաբանական բաժնի հիմնական նպատակն է պարզում վթարի առաջացման մեխանիզմը, մեքենայի տեխնիկական անսարքությանների առաջացման պատճառները, մեքենաների շարժման նախնական ուղղությունները, ընդհարման անկյունը կոնտակտի սկզբնապահին, ընդհարման տեղըև տրանսպորտային միջոցների փոխադարձ դիրքը, ինչպես միմյանց այնպես էլ ճանապարհի նկատմամբ:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտամեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտափորձնական, գիտաուսումնական, վերլուծական և գիտական բնույթի այլ աշխատանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ ավտոտեխնիկական փորձաքննություններ
Կոդ՝ 14
Ենթատեսակներ՝
14-01. ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հետազոտություն
14-02. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն
14-03. տրանսպորտային միջոցների վրա և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետքերի հետազոտություն (տրանսպորտային-հետքաբանական դիագնոստիկա)
14-04. ճանապարհի տեխնիկական վիճակի, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում ճանապարհային պայմանների հետազոտություն
14-05. տրանսպորտային միջոցների հետազոտություն վերականգնման վերանորոգման և մնացորդային արժեքների որոշման նպատակով

  1. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի փորձաքննություն
    • Քաղաքային էլեկտրատրանսպորտի տեխնիկական վիճակի փորձաքննություն
    • Ավտոմոբիլիների տեխնիկական վիճակի փորձաքննություն
    • Թրթուրավոր և հատուկ մեքենաների տեխնիկական վիճակի փորձաքննություն
    • Տրանսպորտային միջոցների դետալների փորձաքննություն
    • Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հետ կապված այն հան­գա­մանք­նե­րի պարզումը, որոնք կարող էին նպաստել ճա­նա­պար­հա­տրանս­պոր­տա­յին պատահարների առաջացմանը
    • Մինչև ճանապարհատրանսպորտային պատահարի տեղի ունենալը ան­սար­քու­թյուն­նե­րի ժամանակին հայտնաբերման հնարավորության պարզումը
    • Տեխնիկական անսարքությունների և ՃՏՊ-ի պատճառական կապի պարզումը:
  2. Տրանսպորտային միջոցների դետալների մետաղաբանական փորձաքննություն
    • Կոտրվածի բնույթի /հարվածային, հոգնածային, խոտան և այլն/ պարզումը
    • Կոռոզիայի հայտնաբերում, դրա վաղեմության և հավասարաչափության պարզում
    • Էլեկտրալամպի շիկացման թելիկների ու դրանց բռնիչների ջերմային փոփոխության որոշումը և այլ բանի պարզումը, թե ճա­նա­պար­հա­տրանս­պոր­տա­յին պատահարի պահին դրանք միացված են եղել, թե ոչ
    • Նախագծային-հաշվարկային և տեխնիկական նորմերի դետալի նյութի համապատասխանության պարզում:
  3. Ճանապարհատրանսպորոտային պատահարի մեխանիզմի փորձաքննություն
    • Ճանապարհաային իրադրության հետազոտության խնդիրներն են
    • Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հե­տա­զո­տու­թյան խնդիրներ
    • վարորդի գործողությունների հետազոտություն
  4. Կոմպլեքսային տրանսպորտային-հետքաբանական և բժշկատրանսպորտային-հետ­քա­բա­նա­կան փորձաքննություններ
    • Տրանսպորտային միջոցի խմբային պատկանելիության որոշումը և կոնկրետ տրանսպորտային միջոցների նույնացումը
    • Պատահարի մեխանիզմի պարզումը

    անվադողի հետքերի վերաբերյալ փորձաքննությամբ կարող են պարզել հետևյալ հարցերը

    • Ինչ մակնիշի տրանսպորտային միջոցի կողմից կարող էին տվյալ հետքեր առաջանալ
    • Հետքերը չեն թողնվել արդյոք տվյալ տրանսպորտային միջոցի անվադողի կողմից
    • Որ ուղղությամբ է շարժվելիս եղել հետք առաջացնող Տր. Միջ.
  5. Տրանսպորտային միջոցների նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելիլ կարող են պարզվել հետևյալ հիմնական հարցերը`
    • ինչ մակնիշի տրանսպորտային միջոցի կողմից կարող էին թողնվել նշված հետքերը
    • տվյալ հետքերը նշված ավտոմոբիլի որ մասերի ներգործության արդյունք են հանդիսանում:
    • առկա հետքերը արդյոք չեն առաջացել նշված Տր.Միջ.-ի ներգործության հետևանքով:

E-mail: info@nbe.am