Մշակութաբանական փորձաքննությունների բաժին

Էմիլ Ստեփանի Ավանեսով

Էմիլ Ստեփանի Ավանեսով - մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ

Ծնվել է 1953 թվականին:

Կրթությունը՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետ:

Մասնագիտացումը՝ նկարիչ-կոնստրուկտոր:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1981թ-ից:

Հեղինակ է մեկ գիտական հոդվածի:

Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում շարժական մշակութային արժեքների փորձաքննությունների և հետազոտություն­ների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներ:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտա­մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտա­փորձ­նական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխա­տանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ մշակութաբանական
Կոդ՝ 22
Ենթատեսակներ՝
22-01. կերպարվեստի բնագավառի հետազոտություն
22-02. դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի հետազոտություն
22-03. երաժշտական գործիքների հետազոտություն
22-04. գրքարվեստի բնագավառի հետազոտություն
22-05. հին դրամների հետազոտություն

Այդ փորձաքն­նու­թյուն­ների հետ մեկտեղ իրականացվում են նաև մշակութային արժեքների փոր­ձաքննություններ` առանձին կառույցների հետ կնքված պետ պատվերի պայմանագրի շրջանակներում, այնպես էլ քաղաքացիների հետ` պայմանագրային հիմունքներով: Դրանք են` ժանեկագործություն, հանդերձանք, ասեղնագործություն, զարդաքանդակ, ժամացույցներ, երաժշտական գործիքներ, դրամագիտություն, զինանիշագիտություն:

Հետազոտությամբ պարզաբանվում են ներկայացված առարկաների (իրերի)` անվանումը, հեղինակը, ստեղծման ժամանակը, վայրը, նյութը, չափսերը, վիճակը, մշակութային նշանակությունը, գինը, իսկությունը: Ըստ անհրաժեշտության իրականացվում են նաև համալիր փորձաքննություններ (ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, նյութագիտական, քիմիական և այլն):

Կատարվում են նաև փորձաքննություններ կապված հեղինակային և արտոնագրային իրավունքների խախտման հետ:

E-mail: info@nbe.am