Պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժին

Դավիթ Յանկոյի Մելքումյան

Դավիթ Յանկոյի Մելքումյան
Պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փոր­ձա­քն­նու­թյուն­նե­րի բաժնի պետ

Ծնվել է 1971 թվականին:

Կրթությունը՝ Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ:

Մասնագիտացումը՝ քիմիկոս:

Փորձագիտական աշխատանքային գործունեությունը 1996թ-ից:

Համահեղինակ և հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների:

Պայթունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի հիմնական նպատակն է հանդիսանում փորձաքննությունների և հետազոտություն­ների կատարումը՝ ապահովելու համար պետության շահերը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Բացի փորձագիտական աշխատանքներից, բաժինը կատարում է նաև գիտա­մեթոդական, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտագործնական, գիտա­փորձ­նական, վերլուծական, գիտաուսումնական և այլ բնույթի գիտական աշխա­տանքներ:

Բաժնի փորձագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

Տեսակ՝ պայթունատեխնիկական փորձաքննություններ
Կոդ՝ 08
Ենթատեսակներ՝
08-01. պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն
08-02. ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի հետազոտություն
08-03. վառոդների, հրագործական բաղադրությունների և դրանց այրման հետքերի հետազոտություն

Տեսակ՝ հրդեհատեխնիկական փորձաքննություններ
Կոդ՝ 12
Ենթատեսակ՝
12-01. հրդեհի տեխնոլոգիական, տեխնիկական, կազմակերպչական և այլ պատճառների, առաջացման պայմանների, ընթացքի բնույթի և նրա հետևանքների հետազոտություն

Դավիթ Յանկոյի Մելքումյանը Լաբորատորիայում Դոնել Քրիսթիան և Ռուզաննա Մելիքսեթյան

Բաժնի կողմից կատարվում են փորձագիտական աշխատանքներ երեք հիմնա­կան ուղղություններով՝

  • Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն (պայթուցիկ նյութերի, վառոդների և հրատեխնիկական բաղադրությունների խմբային պատկանելիության որոշում, պայթունային հատկանիշների և վտանգավոր ազդեցության շառավղի պարզաբանում, ինչպես նաև պայթյունի օջախի ու դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն):
  • Ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորում­ների և դրանց պայթյունի հետքերի հետազոտություն (ռազմամթերքների և պայթուցիկ սարքավորումների խմբային պատկանելիության՝ տեսակի, նմուշի, մոդելի և դրանց հատկանիշների՝ չափերի, կառուց­վածքային առանձնահատկությունների, պիտանելիության, խոցման շառավղի և այլնի, լիցքի տեսակի պարզաբանում, ինչպես նաև պայթյունի օջախի ու դրանց պայթյունի արգասիքների և հետքերի հետազոտություն):
  • Հրդեհատեխնիկական հետազոտություն (հրդեհի օջախի, հրդեհի առաջացման պատ­ճառի, պայմանների և ժամանակի, հրդեհի առաջացման և տարածման առանձնահատ­կությունների, հրդեհային անվտանգության կանոնների ախտումների, ինչպես նաև դրանց՝ կանոնների խախտումների և հրդեհի առաջացման պատճառական կապի և այլնի պարզաբանում):

E-mail: arson-explosives@nbe.am