Որակի ապահովման և վերահսկողության բաժին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի որակի ապահովման և վերահսկողութան բաժինը գործում է 2005 թվականից։

Որակի ապահովման և վերահսկողության բաժնի հիմնական գործառույթն է կազմակերպության ռազմավարության ապահովումը՝ փորձագիտության բնագավառում կազմակերպության գործունեության ոլորտին համապատասխանող որակի կառավարման համակարգի ստեղծումը, հաստատումը, ներդրումը, դրա պատշաճ աստիճանի վրա պահպանումն ու անընդհատ բարելավումը:

2009թ. II-III եռամսյակների ընթացքում կազմակերպությունում կատարվել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2008 «Որակի կառավարման համակարգեր: Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ, որոնց ընթացքում կազմվել են կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, պաշտոնեական հրահանգները, կարգաբերվել են ստորաբաժանումների գործընթացները, մշակվել և ներդրվել են փաստաթղթերի և գրառումների կառավարման ընթացակարգերը, անհամապատասխանությունների գնահատման, ներքին աուդիտի, ղեկավարության կողմից վերլուծության, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների, բարելավման լուծման, մատակարարների գնահատման կարգի ընթացակարգերը, որոնք ապահովում են որակի կառավարման համակարգի աշխատունակությունը և դրա արդյունավետության աստիճանական բարձրացումը։ Ինչպես նաև ներդրվել են միջազգային պահանջներին համապատասխանող վարչական և անվտանգության կանոնակարգերը և ընթացակարգերը:

Կատարված աշխատանքների արդյունքում 2009թ. հոկտեմբերի 19-ին կազմակերպությունը սերտիֆիկացնող մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից շնորհվել է համապատասխանության սերտիֆիկատ, որը վերահաստատվել է 2010թ-ի հոկտեմբերի 20-ին: Տվյալ համապատասխանության սերտիֆիկատը հավաստում է, որ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ ներդրված համակարգերը համապատասխանում են ՀՍՏ ԻՍՕ 9001-2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին։ Բացի այդ, ՀՀ Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կողմից 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին կազմակերպությանը շնորհվել են հավատարմագրման վկայագրեր, որոնցով հավաստվում է, որ կազմակերպության երկու բաժին համապատասխանում են հավատարմագրման չափանիշներին` «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին և հավատարմագրված են որպես ձգաբանական և սննդամթերքի փորձարկման լաբորատորիաներ:

Ներկայումս, որակի ապահովման և վերահսկողութան բաժինը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի /կրճատ՝ հայ-ամերիկյան INL ծրագրի/ շրջանակներում, կազմակերպության համապատասխան բաժինների և որակի ապահովման ու կառավարման բնագավառի միջազգային խորհրդատուների՝ INL ծրագրի Դատական փարձաքննությունների ավագ խորհրդատու, «Professional Business Solutions» INC (PBSI)»-ի տնօրեն Դոնել Քրիստիանի /Սենթ Լյուիս, ԱՄՆ/, «Forensic Quality Services»-ի հավատարմագրման մենեջեր Թերի Միլսի /Ֆլորիդա, ԱՄՆ/ և «The American Society of Crime Laboratory Directors»-ի հավատարմագրման խորհրդատու Դեյվիդ Սթիվենսի /Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ/ հետ համատեղ իրականացնում է քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների փաստաթղթավորում, սահմանում է կազմակերպության խնդիրները և նպատակները համաձայն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 միջազգային ստանդարտի՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով, կազմակերպության կանոնադրությամբ, ՀՍՏ ԻՍՕ 9001-2008, ILAC-G19:2002 և այլ միջազգային ստանդարտների պահանջներով:

Բաժինն իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունների հետ` նպատակ ունենալով կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները համապատասխանեցնել պետական, միջպետական և միջազգային ստանդարտների պահանջներին, իսկ նրանց կողմից օգտագործվող սարք-սարքավորումները մշտապես պահել սարքին և ստուգաչափված վիճակում, դրանով իսկ ապահովելով կատարվող փորձաքննությունների և փորձարկումների որակն ու վստահությունը կատարված աշխատանքների նկատմամբ։

Բաժինը պարբերաբար իրականացնում է փորձագիտական անձնակազմի թեստավորումներ` նպատակ ունենալով վերստուգել անձնակազմի որակավորման և մասնագիտական հմտությունների առկա մակարդակը՝ անհրաժեշտության դեպքում ուսումնակրթական բաժնի հետ համատեղ կազմակերպելով որակավորման բարձրացման կամ վերապատրաստման դասընթացներ։

E-mail: qa@nbe.am